Վախենում եմ մենակությունից... Լուսինե Թովմասյան
ФОТОAsekose.am-ը գրում է.
Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է «Միսս Հայաստան 2003»,մոդել Լուսինե Թովմասյանը:
Մանկության ամենավառ հիշողությունը:
Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են քույրիկիս հետ: Երևի թե վառ հիշողություններս Ամանորին են եղել, երբ հեքիաթային գիշերը սպասել ենք ձյան գալուն ու Ձմեռ պապի նվերներին: Մինչ օրս երեխայի պես սպասում եմ Ամանորին`երեխայի պես հավատալով, որ այդ օրն ինչ- որ հեքիաթային բան պետք է կատարվի:
Ամենամեծ ձեռքբերումը:
Ամենամեծ ձեռքբերումս Արիանան է:
Առաջին հիասթափությունը:
Մեծ հիասթափություն որպես այդպիսին չեմ ունեցել: Տա Աստված` երբևէ չկարողանամ պատասխանել այս հարցին:
Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:
Ես ինքս իմ ամենալավ կողմը կդժվարանամ ասել,բայց բնավորությանս վատ կողմը բազմիցս եմ նշել`շատ էմոցիոնալ եմ և շուտ հուզվող:
Ո՞ւմ եք կարոտում:
Կարոտում եմ ընկերներիս, ովքեր հեռու գտնվելու պատճառով այս պահին կողքիս չեն:
Ինչի՞ց եք վախենում:
Վախենում եմ մենակությունից:
Սխալ, որի համար զղջում եք:
Երբևիցե չեմ զղջում իմ ոչ մի արարքի համար:
Խոսք, որը չեք հասցրել ասել:
Չկա այդպիսի խոսք:
Երազանք, որ դեռ չի կատարվել:
Շատ-շատ երազանքներ ունեմ, որոնք դեռ ամբողջությամբ չեն կատարվել, բայց համոզված եմ, որ շատ շուտով կկատարվեն:
Կցանկանամ, որ…
Կցանկանամ, որ բոլոր երեխաներն ունենան անհոգ մանկություն և իրական ընտանիք: