Կանացի երկարաճիտ ոճային կոշիկներ․ 2015 թվականի նորությունները
ЛАЙФԱյն հարցին ի պատասխան, թե ի՞նչ կոշիկ են նախընտրում կանայք հագնել սեզոնների անցումային փուլում, նորաձևվության մասնագետները պատասխանում են միանշանակ` կանացի երկարաճիտ կոշիկներ։ Այսօր կներկայացնենք 2015 թվականի մի քանի նորություններ։
Յուրաքանչյուր սեզոն մոդելյորները մեզ առաջարկում են հագուստի և ոճային աքսեսուարների նոր, յուրահատուկ գաղափարներ։ Ընթացիկ տարին ևս կուրախացնի նորաձև կոշիկների սիրահարներին, իսկ ներկայացվող ոճային երկարաճիտ կոշիկների մեջ դուք, անկասկած, կգտնեք ձեր ճաշակին համապատասխան նմուշ։ Նոր շունչ ստացած կաշին ու զամշն աննախադեպ գեղեցիկ կերպով կզարդարեն ձեր ոտքերը, իսկ ոճային ձևն ընդհանուր կերպարին կհաղորիդի նրբագեղություն և հմայք։
Նայելով 2015 թվականի նորություններին, պարզ է դառնում, որ կանանանց ընտրությունը դժվարությամբ է կանգ առնելու որևէ նմուշի վրա։ Բավականին լայն է գունային ներկապնակը, կրունկը ցանակացած բարձրության է՝ ամենաբարակից մինչև լայն հիմքով։ Այնպես որ, սիրելի լեդիներ, այս աշնանը, ձմռանն ու գալիք գարնանը դուք հնարավորություն ունեք ձեզ ուրախացնելու, դե, իհարկե, նաև ձեզ շրջապատող տղամարդկանց։
Նորաձև կանացի երկարաճիտ կոշիկները հրաշալի համադրություն են կազմում հագուստի հետ, ստեղծելով ներդաշնակ ոճ և նրբագեղ կերպար։
Աղբյուր` LADYNEWS.am
























