Բաղդադի հյուսիսում մարդ է զոհվել
ОБЩЕСТВОԻրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում և արևելքում մի քանի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 12 հոգի վիրավորվել: Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը:
Հաղորդվում է, որ ռումբերից մեկը տեղադրված է եղել քաղաքի արևելյան մասի Մադինաթ-Սադր շրջանում՝ ճամփեզրին, 3 խաղաղ բնակիչ վնասվածքներ է ստացել:
Եվս մեկ ռումբ պայթել է մայրաքաղաքի արևելյան Մուհամեդ ալ-Քասեմ ավտոմայրուղով ընթացող միկրոավտոբուսում, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավոր են: Երրորդ պայթյունը որոտացել է Բաղդադի հյուսիսային Աշ-Շաաբ շրջանում՝ ավտոբուսի մեջ, 4 մարդ վնասվածքներ է ստացել:
Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևելյան Ալ-Օբեյդի շրջանում, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 3 հոգի վնասվածքներ է ստացել:
Իսկ Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է 4 զոհի և 12 վիրավորի մասին Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած 4 պայթյունի հետևանքով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



