Լուրեր չկարդալու 8 պատճառ
ЛАЙФInchuzem.am-ը գրում է.
Լուրերը վնասակար են Ձեր առողջության համար
Դրանք կարդալը կարող է զրկել Ձեզ մտածելու կարողությունից։ Լուրերը նույն բանն են ինչ շաքարը մարմնի համար։ Հեշտ են յուրացվում։ Մեզ կամաց-կամաց թունավորում են և մենք երբեք չենք հագենում։ Լուրեր լսելը տարբերվում է գիրք կարդալուց այն բանով, որ մենք անիմաստ բաներ ենք հավաքում մեր ուղեղի մեջ։
Լուրերը նշանակություն չունեն
Մոտավորապես 10000 նորություններից, որոնք մերջին մեկ տարվա ընթացքում լսեք եք, ոչ մեկը օգուտ չի տվել։ Լուրերի յուրացումը կապ չունի մեր հետ։ Ինչքան քիչ լուրեր ենք յուրացնում, այնքան մեծ առավելություններ ունենք։
Լուրերը վատ են ազդում մեր օրգանիզմի վրա
Նրանք միանգամից ազդում են մեզ վրա իրենց բացասականությամբ: Դա Ձեր իմունային համակարգը փչացնում է: Ավելացնում է ագրեսսիան և սթրեսը։
Լուրերը իրական փաստերը փոփոխում են
Նորությունների հոսքը սխալ է միշտ։ Մենք ավելորդ անգամ ավելի ինքնավստահ ենք դառնում, ռիսկի ենք դիմում։ Մեր ուղեղը նոր պատմությունների է սպասում։ Իսկ դրանք սովորաբար իմաստ չեն ունենում։
Նորությունները մեր մտածելու ունակությունը սահմանափակում են
Այդ ունակությունը կենտրոնացման կարիք ունի։ Լուրերը հատուկ մշակված են, որպեսզի խանգարեն մեզ մտածել։
Լուրերը թմրանյութի պես են աշխատում
Ինչ-որ միջադեպ իմանալու դեպքում, մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչով այն կավարտվի։ Հիշելով ֆիլմերի հարյուրավոր սյուժետների մասին, մենք մեր ձգտումը մեծացնում ենք։
Այսօր մենք գիտենք, որ մեր նյարդային բջիջները պարբերաբար ոչնչացնում են հները և ստեղծում նորերը։ Ինչքան նորություններ ենք իմանում, այդքան մարզում ենք նեյրոնային մասնիկները։ Նորությունների պատճառով ուղեղի կառուցվածքը փոխվում է։
Լուրերը մեզ պասիվացնում են
Նորությունների մեծամասնությունը պատմում է այն բաների մասին, ինչի վրա մենք չենք կարող ազդել։ Ամեն օր լսելով բաներ, որոնք մենք անզոր ենք փոխել, մեր օրգանիզմը պասիվացնում է մեզ։
Նորությունները արվեստը ոչնչացնում են
Մենք արդեն գիտենք, որ նորությունները սահմանափակում են մեր միջի արվեստը։ Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու մաթեմատիկոսները, գրողները, կոմպոզիտորները իրենց բացահայտումները անում են երիտասարդ տարիքում։
Եթե նոր բաներ եք ուզում բացահայտել կամ անել, ապա մի հետևեք նորություններին, եթե ուզում եք թարմացնել հինը ՝ հետևեք։



