74-ամյա տարիքում մահացել է հայտնի քանթրի երաժիշտ Լեոն Ռասելը
ОБЩЕСТВОԱՄՆ Նեշվիլ քաղաքում (Թենեսիի նահանգ) 74 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երաժիշտ Լեոն Ռասելը: Այս մասին նշված է նրա պաշտոնական կայքում:
Արվեստագետի կինը հստակեցրել է, որ նա քնի մեջ է մահացել, փոխանցել է «Ռոսբալտ»-ը:
Ռասելը ստեղծագործում էր քանթրի, ֆոլք եւ բլյուզ ժանրերով: Ստուդիայում նա նվագակցում էր, մասնավորապես, Ջորջ Հարիսոնին եւ Ֆրենք Սինաթրային: Նրա՝ Leon Russell (1970) սկավառակի ձայնագրմանը մասնակցել են Ջո Քոքերը, Էրիկ Քլեփթոնը, Միք Ջագերը եւ Ռինգո Սթարը, իսկ 1971 թվականին Leon Russell & The Shelter People սկավառակում է հայտնվել Բոբ Դիլանը:
1977 թվականին Ռասելը This Masquerade երգի համար ստացել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



