Կարլսենը և Կարյակինը երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղացին
СПОРТՆյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցաշարը: Մրցախաղի երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղում էր Սերգեյ Կարյակինը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարտիայում մրցակիցները խաղարկեցին իսպանական պարտիա: Կարյակինը կարողացավ պահպանել սկզբնախաղային նախաձեռնությունը, և աշխարհի չեմպիոնը ստիպված էր գործել շատ հստակ, որպեսզի չեզոքացնի մրցակցի ճնշումը: Հաջող ստացվեց Կարլսենի ձիու փոխադրումը c4-ով b6 դաշտ: Կարյակինը որոշեց թուլացնել կենտրոնում ստեղծված լարվածությունը, և խաղը տեղափոխվեց վերջնախաղ: Այստեղ Կարյակինը ուներ փոքր առավելություն, սակայն Կարլսենը գործեց հստակ, և խաղի 33-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյու նքի: Մրցախաղի 3-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



