5 կետ, որ պետք է ցանել օծանելիքը՝ տղամարդուն գրավելու և խելքահան անելու համար
ЛАЙФԿանանց կյանքում օծանելիքը յուրահատուկ տեղ է գրավում։ Գնելով թանկարժեք օծանելիք՝ յուրաքանչյուր կին ցանկանում է որպեսզի բույրը երկար պահպանվի, ինչպես նաև գրավի շրջապատի ուշադրությունը։ Տղամարդկանց հոգեբանական և ֆիզիկական ռեակցիայի վրա մեծ ազդեցություն են ունենում օծանելիքները։ Ներկայացնում ենք 5 կետ, որտեղ պետք է ցանել օծանելիքը՝ տղամարդուն գրավելու համար։
1․Վարսերին․տղամարդիկ սիրում են, երբ կնոջ վարսերն անուշ բույր ունեն, որը միանշանակ գրավում է նրանց ուշադրությունը։
2․Կրծքավանդակին․մարմնի այս հատվածը մշտապես տաք է լինում, որի արդյունքում օծանելիքի բույրը առավել լավ է պահպանվում և տարածվում։
3․ Պարանոցի ետնամասին․այս հատվածում օծանելիքի բույրը ուղղակի խելքահան է անում տղամարդկանց, քանի որ այն զգացվում է մի փոքր հեռվից և ստիպում տղամարդուն առավել մոտենալ կնոջը։
4․Դաստակներին․դաստակներին օծանելիք ցանելը նորություն չէ, սակայն այն լավագույնն է, որը հնարավորություն է տալիս երկար զգալ բույրը։
5․Ծնկների ետնամասում․հնարավոր է, որ անգամ չեք էլ մտածել օծանելիք ցանել ծնկների ետնամասին, սակայն այս հատվածը ևս մարմնի ամենատաք մասերից մեկն է, որի շնորհիվ օծանելիքը մշտապես տարածում է իր բույրը՝ բարձրանալով վերև և ողջ մարմինը պատելով հիսքանչ բույրով։



