29 ՃՏՊ՝ անցած 3 օրում. 2 մարդ զոհվել է, 46-ը մարմնական վնասվածքներ ստացել
ОБЩЕСТВОԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից՝ 14-ը:
Բացահայտվել է գողության 20, խարդախության 6, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



