Ինչպե՞ս արդյունավետ բուժել ասթման
ЛАЙФԱսթմայի առաջացման պատճառ կարող է լինել կենդանիներից, բույսերից կամ փոշուց ու կեղտից առաջացած ալերգիան, օդի աղտոտվածությունը (օրինակ՝ ծուխ, քիմիական գոլորշի կամ ուժեղ հոտեր) կամ եղանակային պայմանները, ֆիզիկական վարժությունները, շնչառական վարակները:

Ալերգիան ընդամենը մեկն է այն բազմաթիվ գործոններից, որոնք կարող են խթանել ասթմայի առաջացումը: Ոչ բոլոր ասթմայով հիվանդ մարդիկ ունեն ալերգիա, կան շատ մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, բայց չունեն ասթմա:
Որոշ ընթացիկ առողջական խնդիրները նույնպես կարող են խթան հանդիսանալ ասթմայի առաջացման համար: Դրանք են գիրությունը, թթու ուտելը, սթրեսը եւ դեպրեսիան:

Ալերգիկ ասթման արդյունավետ բուժվում է միայն այն հայտնաբերելուց և խթանող գործոններից զերծ մնալու դեպքում: Եթե ձեզ մոտ առկա են ասթմայի նշաններից թեկուզ մեկը, ապա մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի, ալերգոլոգի, որոնք կարող են վերահսկել ձեր հիվանդությունը: Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել: Եթե դժվարանում եք շնչել, ձեր օդափոխությունը թույլ է, ալերգոլոգը կարող է խորհուրդ տալ ձեր բուժման պլանի մեջ ներառել շրջակա միջավայրի փոփոխությունը:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե ասթման մեծ մասամբ առաջանում է սնկերի պատճառով, ապա այդ հիվանդության բուժումն արդեն այլ կերպ կընթանա՝ հակասնկային պատրաստուկներով, հորմոնային և հակահիստամինային պատրաստուկների փոխարեն: Սնկային սպորների ծավալը նշանակալիորեն նվազեցնելու դեպքում բրոնխների ջղաձգում չի լինի, ինչը հիանալի հեռանկար է ասթմայով հիվանդների համար, ովքեր այսօր ստիպված են միշտ իրենց մոտ պահել ինհալատորներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



