Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուսաստանին հետաքրքրել է Հայաստանի ռազմական արտադրությունը

ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է ռուսական Regnum գործակալության ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը:
 
– ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռազմարդյունաբերական համալիրը դարձնել տնտեսության առաջ քաշող ուժը: Դրա անհրաժեշտ ներուժն ունե՞նք:
 
– ԽՍՀՄ տարիներին Հայաստանում կային ռազմական պատվերներ կատարող մեծ թվով գործարաններ: Խոսքը հիմնականում տարբեր տեխնիկաների, օրինակ` ՀՕՊ միջոցների համար նախատեսված էլեկտրոնային բաղադրիչների մասին էր: Կար լազերային բյուրեղների և օպտիկայի հրաշալի արտադրություն: 90–ականներին ԼՂ պատերազմը , իսկ դրանից հետո դրա վերսկսման մշտական վտանգը երկրին ստիպել են ինչ–որ ձևով պահպանել ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները:
 
Այսպես, Հայաստանում բավականին վաղուց արտադրվում է ռազմամթերք, առկա է հրաձգային սպառազինության արտադրության հնարավորություն: Չարենցավանում յուրացվել է զրահատեխնիկայի կապիտալ վերանորոգումը: Իսկ վերջին տարիներին շեշտը դրվել է էլեկտրոնիկայի վրա: Եվ դա ճիշտ որոշում է` առկա ռեսուրսների դեպքում զրահատեխնիկա, ավիացիա և նման սպառազինություն արտադրելը գործնականում անհնարին է: Բացի այդ, իմաստ էլ չունի:
 
Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, հրետանային հետախուզության միջոցներին, գիշերային տեսասարքերին ու ջերմատեսներին, այդ ամենը շատ ակտուալ է, և արդեն իրագործվում է: Իհարկե, ամբողջ բազան հայկական չէ: Շատ բաղադրիչներ ձեռք են բերվում արտերկրից: Բայց այլ կերպ հնարավոր էլ չէ: Այդպես անում են նաև ավելի մեծ երկրներում: Փոխարենը հայկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը նախագծվում է Հայաստանում և իրենից ներկայացնում է հայկական արտադրանք:
 
Հայաստանն արտադրում է սեփական ԱԹՍ–ներ, որոնք մի քանի անգամ ավելի էժան են Ադրբեջանում հավաքվող իսրայելականից: Բացի այդ, հայկական X–55 ԱԹՍ–ի առավել ժամանակակից մոդելն իրեն հրաշալի դրսևորեց ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Իրեն լավ դրսևորեց նաև Հայաստանում մոդեռնիզացված փոքր հեռահարության զենիթահրթիռային «Оса–АКМ» համակարգը` խփելով հակառակորդի ԱԹՍ–ներից մեկը:
 
Ուստի անհրաժեշտ ֆինանսավորման և խնդիրների ճիշտ առաջադրման դեպքում ՌԱՀ–ը կարելի է դարձնել Հայաստանի տնտեսության խոշոր ճյուղերից մեկը: Առավել ևս, որ բացի ոչ այնքան փոքր ներքին շուկայից, կա նաև արտաքինը: Իսկ արտաքին շուկա հաջող դուրս գալու դեպքում հնարավոր է վաստակել մեծ գումարներ:
 
– Իր արտադրության որոշակի զինատեսակներ Հայաստանը ներկայացնում է տարբեր միջազգային ցուցահանդեսների: Իր ցուցանիշներով այդ արտադրանքը որքանո՞վ է մրցունակ:
 
– Հրետանային հետախուզության և կրակի կառավարման միջոցները, որոնք Հայաստանը ներկայացրել էր «Армия–2016» ցուցահանդեսին, որոշակի հետաքրքրություն էին առաջացրել ռուսական ընկերությունների մոտ: Տվյալ արտադրանքը հետաքրքիր է նրանով, որ հաջողությամբ կիրառվել է մարտական գործողություններում, ունի հեռահարության լավ ցուցանիշ (մինչև 20 կմ), գիշերային կիրառման հնարավորություն:
 
Ընդ որում, արժեքն էլ շատ ավելի մատչելի է, քան համանման այլ տեխնիկայինը: Իսկ ArmHiTech –2016–ին ներկայացված էին այնպիսի նորույթներ, ինչպիսիք են հետախուզական գործողությունների համար նախատեսված անօդաչու ուղղաթիռը, «օդ–երկիր» նոր տեսակի չբռնվող ավիացիոն հրթիռները, տանկերի համար ուսումնական արկերը (դրանք կարևոր են անձնակազմի վարժանքների համար): Բացի այդ, մեծ հետաքրքրություն առաջացրեց հակատանկային հրթիռային «Фагот» համալիրի համար ջերմատեսային նշանառության սարքը:
 
Այժմ այդ շատ տարածված, թեև ոչ այնքան նոր համալիրը կարող է խոցել զրահատեխնիկան նաև գիշերը` 3,5 կմ հեռավորությունից: Դա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ հայկական բանակում «Фагот»–ներ շատ կան, ու մինչ օրս շատ արդյունավետ են պայքարում հակառակորդի զինանոցում գտնվող զրահատեխնիկայի տարբեր տեսակների դեմ:
 
Անհրաժեշտ է առավել ակտիվ գովազդ` սպառազինության միջազգային շուկա դուրս գալու համար: Դա հատկապես վերաբերում է նույն ԱԹՍ–ներին` դրանք հազվադեպ կարելի է տեսնել որևէ տեղ, իսկ դրանց արժեքի և այլ ցուցանիշների մասին տեղեկատվություն ընդհանրապես անհնար է գտնել:
 
– Վերջին շրջանում Ադրբեջանն անընդհատ խոսում է իր ռազմարդյունաբերության, նոր զինատեսակներ արտադրելու մտադրության մասին: Իսկ որոշ բաներ ներկայացրել էր ADEX 2016–ին: Ադրբեջանը ո՞ր ուղղությամբ է աշխատում:
 
– Ադրբեջանում հիմնականում շեշտը դրված է արտասահմանյան տեխնիկայի լիցենզավորված հավաքման վրա: Չի կարելի ասել, թե դա վատ է, բայց ավելի ծախսատար է, բացի այդ, մեծ է կախվածությունը մատակարարներից: Բայց կա նաև արտադրանք, որն արտադրում են հենց ադրբեջանական ձեռնարկությունները, օրինակ, որոշ տեսակի ռազմամթերքներ կամ ավիառումբեր: Ինչպես նաև դիպուկահարի` խոշոր կալիբրի «Истиглал» հրացանները: Դրանք մեծ ճշգրտությամբ աչքի չեն ընկնում, թեև բավականին շատ են արտադրվում:
 
Արփի Սահակյան
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show