Հասան Ռոհանին կայցելի Հայաստան, ապա կմեկնի Ղազախստան եւ Ղրղզստան
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոհանին Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան, որտեղից էլ կմեկնի Ղազախստան եւ Ղրղզստան, հայտնում է farsnews–ը։
Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի նախագահը կայցելի Երեւան, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշել։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին հույս էր հայտնել, որ հանդիպումը կկայանա հնարավորինս շուտ եւ դա լուրջ քայլ կլինի երկու երկրների միջեւ համագործակցության ճանապարհին։
Ռոհանին երեք երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կքննարկի երկկողմ համագործակցության ուղիները եւ պաշտոնատար անձանց հետ կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



