Պատմության մեջ գրանցված ամենաթանկարժեք հարսանիքները (լուսանկարներ)
ФОТОՀարսանիքի վրա անգամ հասարակ մարդիկ են պատաստ խոշոր գումարներ ծախսել, էլ չասենք աստղերի ու միլիոնատերերի մասին։
Forbes-ի ռուսական հրատարակչությունը կազմել է ամենաճոխ հարսանիքների ցուցակը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Դրանց շարքում առաջին տեղը զբաղեցնում է հնդիկ զույգեր Շրիստի Միտալի եւ Հուլրաջա Բեխլի հարսանիքը, որը արժեցել է 82 մլն դոլար։
Իմիջիայլոց, նրանց ծնողների բանկային հաշիվների վրա այս հարսանիքը այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել, քանի որ նրանք համարվում են Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից։ Հարսանիքը երեք օր անց է կացվել Բարսելոնայում։Հիմնական միջոցառման համար վարձակալվել էր Կատալոնիայի Ազգային թանգարանը։ Հրավիրված էին 1000հյուրեր։ Միայն շամպայնի վրա ծախսվել է 160 000 դոլար։
Ավելի համեստ է անցել Շրիստիի զարմուհու հարսանիքը։ Վանիշմ Միտալլի ու Ամիտա Բհատիայի հարսանիքի վրա ծախսվել է 60 մլն դոլար։ Հարսանիքը տեւել է ուղիղ մեկ շաբաթ։ Հյուրերը գերազանց ժամանակ են անցկացրել Փարիզում։ Նրանք զբոսնել են այդ օրերին հատուկ իրենց համար այցելուների համար փակված Տյուլրիի այգում, հիացել Էյֆելյան աշտարակի մոտ արված հրավառությամբ, ծափահարել Moulin Rouge-ի պարուհիներին եւ երգչուհի Քայլի Մինոուգին։
Բուսակեր հյուրերի համար ամեն օր հատուկ ինքնաթիռով սննդամթերք էր առաքվում։
Ցավոք, գեղեցիկ հարսանիքը, որը տեղի է ունեցել 2004 թվականին, երջանկության չի բերել. զույգը բաժանվել է 2013 թվականին։
Արքայազն Վիլյամի եւ Քյեթ Միդլթոմի հարսանիքն արժեցել է 34 մլն դոլար։
2011 թվականին ողջ աշխարհն էր հետեւում այս իրադարձությանը, որին հրավիրված էր գրեթեր երկու հազար մարդ։
Forbes-ի ցուցակում հաջորդ թանկարժեք հարսանիքը Անդրեյ Մելնիչենկոյինն ու Ալեքսանդրա Նիկոլիչինն է։ Զույգն ամուսնացել է 2005 թվականին եւ տոնի վրա ծախսել 30 մլն դոլար։ Փեսան իր հարսնացուին իսկական հեքիաթ է պարգեւել. Vera Wang-ի հարսանեկան զգեստ, Քրիստինա Ագիլերայի, Հուլիո Իգլեսիասի, Ուիթնի Հյուսթոնի ելույթներ, հյուրասիրություն աշխարհահռչակ խոհարարների կողմից։ Հարսանիքին հրավիրված էր 300 մարդ։ Բոլոր հյուրերին մատուցվում էին նվերներ. կանանց երեկոյան զգեստներ, իսկ տղամարդկանց կոստյումներ Armani ապրանքանիշից։
Մոդել Պրիա Սաչդեւ եւ նախկին դերասան, միլիոնատեր Վիկրամ Չատվելի հարսանիքն արժեցել է քսան միլիոն դոլար։
Հարսանիքը տեղի է ունեցել 2006 թվականին։ Այն տոնել են տաս օր շարունակ հնդկական երեք քաղաքներում։ Հարսանիքին ներկա էին Բիլ Քլինթոնը, Նաոմի Քեմբելը, Հարիսոն Ֆորդը եւ այլն։ Ընդհանուր առմամբ հրավիրված է եղել 600 հյուր։
Զույգը բաժանվել է 2011 թվականին։
Ցուցակում հաջորդ տեղը զբաղեցնում է մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանի հարսանիքը։
Քիմ Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հարսանիքը, որը տեղի է ունեցել 2011 թ. արժեցել է 10 մլն դոլար։
Միայն մատանին արժեցել է 2 մլն դոլար։ Քիմի եւ Քրիսի միությունը, սակայն, երկար չի տեւել։