Պելմենների ամենապարզ ու հեշտ բաղադրատոմսը
ФОТОԲոլորն էլ գիտեն, թե ինչ համեղ ուտեստ են պելմենները: Դրանք սիրում են հազարավոր մարդիկ, սակայն պատրաստել գիտեն քչերը: Իհարկե, կարելի է մթերային խանութներից ևս պելմեններ գնել, սակայն ավելի վստահելի և համեղ է, երբ ինքներդ եք այն պատրաստում:
Կաթ- 250մլ
Ձու- 1 հատ
Ձիթապտղի յուղ- 1ճ գդալ
Աղ- 1թ գդալ
Ալյուր- 500-550գր
Դափնու տերև- 3-4 հատ
Սև բիբարի գնդիկներ- 5-7 հատ
Միջուկի համար՝
Խոզի միս- 350գր
Տավարի միս- 350գր
Սոխ- 200գր
Աղ
Բիբար
Խմորը պատրաստելու համար տարայի մեջ լցնել ալյուրը, ձուն, ձիթապտղի յուղն, աղն ու խառնել
Ավելացնել կաթն ու խառնել
Խմորից գնդիկ պատրաստել
Փաթաթել սննդի տոպրակով ու սառեցնել 40-45 րոպե
Միջուկը պատրաստելու համար աղալ խոզի և տավարի միսը, խառնել կտրատած սոխի հետ
Ավելացնել աղ և բիբար ու խառնել
Խմորը բաժանել 2-3 մասին, հարթեցնել 1-2սմ
Բաժակի միջոցով օղակների բաժանել
Օղակի մեջտեղում մի գդալ միս դնել
Ամրացնել ծայրերը
Կլորացնել
Ստացված պելմենները սառնարան դնել և միայն հետո եփել
Ջուրը եռացնել, աղ ավելացնել
Եռացող ջրի մեջ լցնել պելմենները
Ավելացնել դափնու տերևն ու բիբարի գնդիկները
Եփել 5-7 րոպե
Բարի ախորժակ