Կլայպեդայում կազմակերպվել է «Ազգային մշակույթի օր» խորագրով փառատոն
ОБЩЕСТВОԼիտվայի Կլայպեդա քաղաքում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների կենտրոնի կողմից կազմակերպած 5-րդ փառատոնը` «Ազգային մշակույթի օր» խորագրով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը մասնակցել են հայկական, լատվիական, բելառուսական, լեհական, գերմանական, եվրոպական, թաթարական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։
Ելույթ են ունեցել համայնքների երաժշտական խմբերը:
Փառատոնին իր մասնակցությունն է բերել նաև «Վան» հայկական համայնքը: Պարային կատարումով և երգով հանդես են եկել կիրակնօրյա դպրոցի մանկահասակ սաները, ինչպես նաև ուշուի ակադեմիայի խումբը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արամ Մուրադյանի մասնակցությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



