Թուրքիայում ձերբակալվել է Դերսիմի քաղաքապետը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում ձերբակալվել է Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ, Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ Մեհմեթ Ալի Բուլը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թունջելիի համաքաղաքապետ Նուրհայաթ Ալթունի տանը խուզարկություն է իրականացվել:
Թունջելիի քաղաքապետի ձերբակալումից ժամեր առաջ ձերբակալվել էր Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, ով ևս DBP անդամ է: Ձերբակալությունն իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
Ձերբակալված են նաև քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



