Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

15 վարչական վարույթ դպրոցների դեմ. ի՞նչ նպատակով են տնօրենները ներխուժել երեխաների անձնական կյանք

ИНТЕРВЬЮ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վերջին կես տարում անչափահասների անձնական տվյալների պաշտպանությունն իր համար դարձրել է առաջնահերթ խնդիր: Պատճառն այն է, որ Հայաստանում տվյալ հարցը կարծես ստվերում էր, սակայն այսօր արդեն իրականացվում են հստակ քայլեր ոլորտը կարգավորելու և խնդիրները լուծելու ուղղությամբ:
 
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Աշխատում ենք բոլոր ուղղություններով: Նախևառաջ բարձրաձայնում ենք խնդիրը ու փորձում հրապարակայնացնել այն»: Այսկերպ ոլորտի մասնագետները փորձում են պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բժշկական ու կրթական հաստատությունների, ինչպես նաև ծնողների ուշադրությունը հրավիրել առաջացած խնդրին:
 
Նախ, խոսելով ինտերնետ տիրույթում անչափահասների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանության մասին, որը վերջին շրջանում սոցցանցերում քննարկումների ալիք էր բարձրացրել, տիկին Դոյդոյանն ասաց, որ առանձնակի ուշադրություն է հրավիրում տվյալ հարցին, քանի որ երեխան չի կարող լիարժեք գիտակցել իր գործողությունները և դրանից բխող բացասական հետևանքները: «Երբ երեխան գրանցվում է օրինակ ֆեյսբուք սոցիալական ցանցում և այնտեղ է ներբեռնում իր լուսանկարները, իր անձին վերաբերող տեսանյութեր և հղում մեսիջներ ուղղված իր ընկերուհուն կամ ընկերոջը, այդ քայլով արդեն նա իր անձնական տվյալը դարձնում է հասանելի:
 
Անչափահասը պարզապես չի կարող գիտակցել այն էֆեկտը, որը կարող է առաջանալ, նկատենք, որ նա նաև չի կարող ընտրել սոցցանցում գաղտնիության այնպիսի մակարդակ, որն իր տվյալները հասանելի կդարձնի միայն այն մարդկանց, ում համար կուզեր, որ դա հասանելի լիներ: Այս հարցի շուրջ խոսելիս կցանկանայի ընդգծել նաև ծնողների դերակատարությունը, քանի որ շատ հաճախ հենց ծնողներն են իրենց ցանկությամբ սոցիալական ցանցերում ներբեռնում երեխաների լուսանկարներն ու տեսանյութերը: Խնդիրը կայանում է նրանում, որ հետագայում երեխան տվյալ զավեշտալի լուսանկարի ձեռքը այսպես ասած կրակն է ընկնելու»:
 
Ինչպես իր խոսքում նշեց տիկին Դոյդոյանը, այսօր բավական մեծ կարևորություն է տրվում նաև կրթական հաստատություններին: «Դպրոցներում շատ մեծ ծավալով անձնական տվյալներ են պահվում, ինչի հետ կապված կարևոր է հասկանալ, թե դրանք ինչ կերպ են պահպանվում ու արդյոք տվյալ փաստաթղթերը երբևէ չե՞ն հայտնվի երրորդ անձի ձեռքում»,–ասաց նա՝ հավելելով, որ դպրոցում կան նաև այլ խնդիրներ` կապված երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ:
 
«Գրանցվել են դեպքեր, երբ դպրոցի տնօրինությունը որոշել է միջամտություն կատարել երեխաների անձնական կյանք` տեղադրելով ուսումնական հաստատությունում տեսանկարահանման սարքեր: Ըստ նրանց, կարգուկանոն հաստատելու լավագույն միջոցը դպրոցի միջանցքներում ընդհուպ մինչև դասասենյակներում, ուսուցչանոցներում տեսախցիկներ տեղադրելն է: Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ հստակ է՝ տեսախցիկ տեղադրելը բացառիկ միջամտություն է երեխայի անձնական կյանք: Այստեղ խախտված է համաչափության սկզբունքը: Նպատակն իրականում չի արդարացնում այն միջոցները, որոնք կիրառվում են:
 
Միջազգային փորձը փաստում է, որ եթե տեղի է ունենում նման միջամտություն, ապա դա պետք է իրականացվի բացառիկ հանգամանքներում: Երեխաների անձնական կյանքին կարելի է միջամտել միայն այն դեպքում, երբ սպառնալիքն ուղղված է երեխայի կյանքին ու անվտանգությանը: Եթե դպրոցը որպես հիմնավորում կբերի երեխայի կյանքին ու անվտանգությանը սպառնալու վտանգը, ապա այս պարագայում հարց է առաջանում, թե ինչու է դպրոցում նման վիճակ տիրում: Երեխաների անվտանգությունն ապահովելու համար կարելի է սարքավորումներ տեղադրել դպրոցի մուտքի ու ելքի մոտ, միջանցքներում, սակայն ոչ դասասենյակներում:
 
Այս պահին տվյալ խնդրով կա քաղաքապետարանի որոշում 15 դպրոցների դեմ վարչական վարույթ սկսելու համար: Նշեմ, որ նման համակարգեր տեղադրելու համար դպրոցի տնօրինությունը պետք է ունենա բոլոր երեխաների ծնողների գրավոր համաձայնությունը: Այս դեպքում տեսախցիկների տեղադրումը կարող է համարվել օրինական, սակայն դա ևս պետք է քննարկվի»: Նկատենք, որ խոսքը գնում է Երևանում գործող դպրոցների մասին: Վարչական շրջաններից միայն Մալաթիա Սեբաստիա համայնքի 7 դպրոցներում տեղադրվել են տեսանկարահանման սարքեր:
 
Տեղեկացնենք, որ տվյալ խնդրի շուրջ առաջին անգամ բարձրաձայնել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, երբ նա դեռ պատգամավոր էր, սակայն այն ժամանակ հսկողություն իրականացնող դպրոցների թիվը 4–ն էին, այժմ դրանք հասել են 15–ի:
 
Սոսե Չանդոյան
 
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян