Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պատերազմի ժամանակ մենք փնտրում էինք դաշնակիցներ, ու նրանցից մեկը դարձավ Հեյդար Ալիևը

ИНТЕРВЬЮ
Past.am ներկայացնում է Աշոտ Մանուչարյանի հետ մեր բացառիկ հարցազրույցը, որում նա խոսում է Հեյդար Ալիևի հետ համագործակցության մասին: 
 
– Մեր տեղեկություններով` 1990–ականների սկզբներին, երբ Հեյդար Ալիևը դեռևս Նախիջևանի մեջլիսի նախագահն էր, կապ է հաստատել մեր անվտանգության մարմինների հետ և համագործակցելու առաջարկ արել: Դուք այդ տարիներին եղել եք ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը: Գիտենք, որ Ալիևն առաջին անգամ Ձեզ է զանգահարել:
 
– Հարցը պարունակում է լրտեսական, հատուկ ծառայություններին բնորոշ որակումներ: Դա Հայաստանի և նախ` Հեյդար Ալիևի, հետո արդեն Ադրբեջանի արտաքին քաղաքականության մի էական մասն էր` կապված թե՛ ԼՂ հարցի կարգավորման, թե՛ տարածաշրջանի հետ ընդհանրապես: Դառնալով Նախիջևանի Մեջլիսի նախագահ` Ալիևն իր ուրույն պատկերացումներն ուներ, թե ինչպես պետք է Ադրբեջանը գործի: Եվ մենք հենվում էինք նրա պատկերացումների վրա` առաջարկելով ինչ–ինչ համատեղ ծրագրեր: Դա տեղի էր ունենում տարբեր հանդիպումների, հեռախոսազրույցների միջոցով: Հարաբերությունների ինտենսիվությունը շատ բարձր էր: Որպեսզի ընկալելի լինի, թե ինչ մակարդակի էին հասել հարաբերությունները, տեղեկացնեմ, որ 1992–ին Հայաստանի կառավարության որոշմամբ կոմունիկացիայի հարցով (գազ, էլեկտրականություն, բեռների փոխադրում) Նախիջևանի նկատմամբ որևէ խոչընդոտ գոյություն չուներ: Թեպետ Ադրբեջանը մեզ բլոկադայի էր ենթարկել:
 
– Առաջինը ո՞վ է կապ հաստատել:
 
– Մենք պարբերաբար հանդիպում էինք Նախիջևանի ղեկավարության հետ` կապված սահմանին տեղի ունեցող միջադեպերի և այլնի հետ: Եվ շատ արագ հասկանալի դարձավ, որ Ադրբեջանի ապագայի վերաբերյալ Հեյդար Ալիևի և այն ժամանակվա նախագահ Էլչիբեյի պատկերացումներն իրար հետ որևէ ընդհանրություն չունեն: Ալիևը խորը թշնամական հարաբերություններ ուներ նրա հետ: Ելնելով դրանից` նա դառնում էր հնարավոր գործընկեր, որպեսզի մենք փորձեինք ընդհանուր կետեր գտնել:
 
– Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը Էլչիբեյն էր: Կա՞ր գործողությունների կոնկրետ ծրագիր, որով Ալիևը կդառնար Ադրբեջանի նախագահ, և հայկական կողմը ի՞նչ մասնակցություն ուներ այդ ծրագրին:
 
– Հայկական կողմը, իհարկե, իր պատկերացումներն ուներ Ադրբեջանի ներքին գործընթացների մասին: Եվ այդ ուղղությամբ մենք ունեինք հստակ պլանավորում: Բայց առայժմ բաց խոսակցությունների ժամանակը չի հասունացել, որպեսզի մանրամասներով խոսենք, թե ով, ինչպես, երբ: Ավելի կոնցեպտուալ պետք է պատկերացնենք: Իրավիճակը հետևյալն էր` Հեյդար Ալիևի գնահատականն էր, որ Էլչիբեյն ու նրա վարչակազմը Ադրբեջանը տանում են կործանման և մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար: Նույն գնահատականը ուներ Հայաստանի ղեկավարությունը: Եվ դրա հիման վրա մենք փորձում էինք ընդհանուր հայտարարի գալ տարածաշրջանի կազմակերպման հարցում: Այդ շրջանում Ալիևի հետ մենք փաստացի դաշնակիցներ էինք:
 
– Եվ հաջողության հասաք ձեր ծրագրերում, քանի որ Ալիևը դարձավ նախագահ:
 
– Այո, Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ և նա պատրաստ էր իրականացնել բոլոր այն նախագծերը, որոնց մասին խոսում եմ: Ալիևի մասին կարող եմ ասել հետևյալը` չի եղել որևէ հարց, որ նա մեզ խաբի կամ կեղծի: Նույնը կարող եմ ասել հայկական կողմի մասին: Պարզապես այս գործողությունների եզրափակիչ փուլում մենք բոլորս հայտնվեցինք շատ ծանր վիճակում, երբ հայտնվեցին էմիսարներ ԱՄՆ–ից, մասնավորապես պետքարտուղարի տեղակալը: Մեր երկրի վրա սկսվեց ճնշում գործադրվել այն մասով, որ իբր շատ արդյունավետ ճանապարհով ԱՄՆ–ն կապահովի խաղաղություն և որ մենք պետք է ուղղակի հրաժարվենք մեր նախագծերից: Սա մեծագույն պրոբլեմ ստեղծեց այդ ծրագրերի մեջ:
 
– Վերադառնանք ձեր համագործակցության սկզբին: Եթե հնարավոր է փակագծերը բացել, խնդրում եմ ասացեք` այդ ընթացքում, երբ համագործակցում էիք և երբ ընթանում էր պատերազմը, պատերազմի հետ կապված որևէ քայլ, գործողություն Ալիևը ձեզ հուշե՞լ է, որևէ տեղեկություն տվե՞լ է:
 
– Քանի որ պատերազմական գործողություններն ընթանում էին ամենատարբեր ուղղություններով, կարող էին լինել կոնկրետ հարաբերություններ` այս կամ այն խնդիրը լուծելու ուղղությամբ: Ավելին ես չեմ կարող մեկնաբանել: Դա ուղղակի անթույլատրելի է: Այսօր այդ մեկնաբանությունների ժամանակը դեռ չի եկել: Կանցնեն տարիներ, ու գուցե այդ ամենի վրայից պարտավորությունների շղարշը հանվի: Սակայն մի բան եմ ուզում ասել: Ճիշտ չէ Ալիևին ներկայացնել որպես հայկական կողմի բացարձակ գործակալ: Այդ մարդն ուներ իր պատկերացումները թե իր երկրի, թե իր ապագայի մասին:
 
– Դուք նշեցիք, որ ամերիկյան կողմն առաջարկել էր համագործակցության և խաղաղության նոր մեխանիզմներ, խոսքը կոնկրետ ի՞նչ մեխանիզմների մասին էր:
 
– Ըստ էության, այն էր, ինչը կոչվում է Մինսկի խումբ կամ Մինսկի գործընթաց: Ըստ ամերիկացիների, դա պետք է լիներ շատ արագ և շատ արդյունավետ: ՀՀ ղեկավարության նախնական գնահատականը հետևյալն էր: Թեպետ համեմատաբար սկսնակ գործիչներ էինք, բայց հաշվի էինք նստում այն բանի հետ, որ խոշոր տերություններն ունեն իրենց պատկերացումները և շահերը և, որպես կանոն, դրանք չեն համընկնում փոքր ժողովուրդների շահերի հետ: Ամերիկացիներն առաջարկեցին Մինսկի խումբը, և մենք համաձայնեցինք: Բայց համարել, որ դա Հայաստանի համար հիմնական խաղաղարար գործընթաց էր, ոչ մի դեպքում չէր կարելի:
 
Արփի Սահակյան
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян