Վախճանվել է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը՝ Մոուզ Էլիսոնը
ОБЩЕСТВОՆոյեմբերի 15-ին վախճանվել է ամերիկացի դաշնակահար, ջազի և բլյուզի երաժիշտ Մոուզ Էլիսոնը, հայտնում է Lenta.ru-ն:
Կատարողի մահվան լուրը հաստատել Է նրա կինը՝ Օդրը:
Նոյեմբերի 11-ին լրացել էր Էլիսոնի 89-ամյակը: Նա մահացել է Հարավային Կարոլինայի իր տանը:
Երաժիշտը համարվում է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը և հայտնի է առանձնահատուկ ոճով, որը ջազը և բլյուզը զուգորդում է քանթրիի տարրերի հետ:
Էլիսոնի երգերի քավերները ձայնագրել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Van Morrison-ը, The Who-ն, The Clash-ը, Elvis Costello-ն եւ Yardbirds-ը:
Իր կյանքի ընթացքում երաժիշտը թողարկել է ավելի քան 30 սկավառակ, որոնցից առաջինը՝ Back Country Suite-ը, թողարկվել է 1957 թվականին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



