Ինչպես պարզել երեխայի սեռը. ժողովրդական մեթոդներ
ФОТОԱպագա երեխայի սեռը հետաքրքրում է յուրաքանչյուր կնոջ, սակայն որոշ կանայք չեն վստահում ուլտրաձայնային հետազոտությանը և այստեղ «օգնության» են գալիս ժողովրդական մեթոդները:
Առավել լայն տարածված մեթոդներից մեկը երեխայի սեռի որոշումն է մոր որովայնի տեսքից ելնելով: Ընդունված է կարծել, որ որոշակիորեն սուր և դեպի աջ թեքված որովայնը արու զավակի ծնվելու նախանշան է: Իր հերթին որովայնի կլորությունն ու դեպի ձախ թեքումը՝ նշանակում է, որ աղջիկ է ծնվելու:
Երկրորդ մեթոդը կապված է ապագա մոր արտաքին տեսքի հետ: Ընդունված է կարծել որ ապագա դուստրը վերցնում է մոր գեղեցկությունը, իսկ արու զավակի դեպքում մոր արտաքին տեսքը էական փոփոխություններ չի կրում:
Երրորդ մեթոդը հղիության սկզբնական փուլում ուժեղ տոքսիկոզի առկայություն է, որը սովորաբար ասոցացվում է տղա երեխա ունենալու հետ:
Չորրորդ մեթոդը կապված է ապագա մոր գաստրոնոմիկ նախասիրությունների հետ: Եթե հղի կինը ավելի շատ նախընտրում է քաղցրավենիք, ապա կծնվի աղջիկ, իսկ եթե աղի ուտեստներ` տղա:
Եթե սեռական ակտը տեղի է ունեցել օվուլիացիայի պահին, ապա պետք է սպասել տղայի, իսկ եթե ավելի վաղ ապա` աղջկա: Այս մեթոդի հետ համաձայն են նաև որոշ բժիշկներ:
Իմիջայլոց՝ ճաղատության հակված տղամարդկանց մոտ հաճախ տղաներ են ծնվում: