Հանճարեղ հնարք.ահա թե ինչպես մեծացնել iPhone-ի հիշողությունը՝ ոչինչ չջնջելով հեռախոսից
ФОТОBlognews.am-ը գրում է.
Apple-ն աստիճանաբար մեծացնում է իր սարքավորումների հիշողության ծավալները, սակայն լրացուցիչ հիշողության քարտ, նախկինի պես, անհնար է տեղադրել: Այդ իսկ պատճառով, երբ հիշողության շտեմարանը սպառվում է, հեռախոսի տիրոջ համար դաժան օրեր են սկսվում, հատկապես, երբ դա տեղի է ունենում շատ կարևոր ու ամենաանսպասելի պահի:
Բարեբախտաբար, կա մի պարզ հնարք, որը տեղ կազատի քո հեռախոսի կամ պլանշետի մեջ՝ առանց որևէ նկար կամ հավելված ջնջելու:
Ահա ուղեցույցը՝
- Մտեք ITunes store, վարձեք ֆիլմ՝ ֆայլի մեծ չափսերով: Ֆիլմը պետք է ավելի մեծ լինի, քան սարքավորման վրա եղած ազատ տեղը: Այս դեպքում դուք չեք վճարի նրա համար:
- Սեղմեք «վարձույթ», և կհայտնվի հուշում, որը կհայտնի, որ սարքավորման մեջ եղած ազատ տեղը բավարար չէ:
- Ի պատասխան հարցմանը՝ սեղմեք «settings» և կտեսնեք, որ սարքավորման հիշողությունը ավելացել է:
Հիշե՛ք, որպեսզի այս մեթոդն աշխատի, ֆիլմը, որը դուք պատրաստվում եք վարձել ITunes-ից, պետք է ծավալով ավելի մեծ լինի, քան սարքավորման հիշողության ծավալը:
Նաև հիշեք, որ ֆիլմի համար դուք չեք վճարի, չնայած այն կդիտեք վարձույթի պայմանով: Իսկ ի՞նչ սկզբունքով է «մաքրվում» հիշողությունը: Դա տեղի է ունենում, քանի որ, փորձելով տեղ ազատել ֆիլմի համար, iPhone-ը ջնջում է բոլոր այն հավելվածներն ու այլ ինֆորմացիա, որոնք այլևս պետք չեն ու չեն օգտագործվում: Շատ ավելի մեծ հիշողության ծավալ ազատելու համար միևնույն ֆիլմը մի քանի անգամ վարձեք: