21-ամյա բրիտանուհին սովորեցնում է հմայիչ տեսք ունենալ այն աղջիկներին, որոնք խնդրահարույց մաշկ ունեն
ФОТОTert.am Life-ը գրում է.
21-ամյա բրիտանուհի Ռադկա Կովակովան պրոֆեսիոնալ դիմահարդար է և սովորեցնում է խնդրահարույց մաշկ ունեցող աղջիկներին հմայիչ ու գրավիչ տեսք ունենալու գաղտնիքները:
cosmo.ru-ն գրում է, որ Ռադկան տարբեր հոլովակներ է պատրաստում և իր փորձի հիման վրա ցույց է տալիս, թե ինչպես է կոսմետիկայի միջոցով թաքցնում իր մաշկի խնդիրները:
Աղջիկն Instagram-ում ավելի քան 60 հազար հետևորդ ունի, սակայն նրանց թվում կան այնպիսիները, որոնք բացասական մեկնաբանություններ են թողնում նրա մաշկի խնդիրների հետ կապված: Նրանք Ռադկային համեմատել են սարսափ ֆիլմի կերպարի հետ և նրան ծաղրածու են անվանել:
Ռադկան ասում է, որ այդ մեկնաբանությունները սկսել է նկատել մոտ մեկ ամիս առաջ. «Ես շատ արագ նիհարեցի և մաշկի հետ կապված խնդիրներ առաջացան: Ես կարծում էի, որ դա նորմալ է, և ես կհաղթահարեմ դա: Հենց այդ պատճառով էլ ես հոլովակներ եմ նկարահանում և պատմում աղջիկներին, թե ինչպես կարելի է թաքցնել սա: Սակայն մարդիկ շարունակում են ասել, որ ես սարսափելի տեսք ունեմ, իսկ մեկը նույնիսկ ասաց, որ ես թմրամոլ եմ»:
Այս իրավիճակը Ռադկան հաղթահարել է իր ընկերների օգնությամբ և այժմ շարունակում է հոլովակներ նկարահանել:
«Խնդրահարույց մաշկ ունեն համարյա բոլոր աղջիկները: Պետք չէ դրանից ամաչել: Ես ցանկանում եմ ոգեշնչել աղջիկներին ու ցույց տալ, թե ինչպես կարելի է գեղեցիկ մնալ նույնիսկ այդպիսի խնդիրներ ունենալու ժամանակ»,-ասել է Ռադկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ