Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհի փառքն ունենալու դեպքում էլ, միեւնույն է, մարդը լիարժեք չի լինի, եթե միայնակ եղավ. Ժորա Հովհաննիսյան

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Ժորա Հովհաննիսյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:

Ժորա, դուք այն դերասաններից եք, ում մասին հանդիսատեսը քիչ բան գիտի, կպատմե՞ք անցած ճանապարհի եւ թատրոն հայտնվելու մասին:

- Նախ ասեմ, որ արմատներով Վայոց Ձորից եմ: Տարիներ առաջ ծնողներս պնդում էին, որ իրավաբան դառնամ, բայց շուրջ մեկ տարի համապատասխան առարկաները պարապելուց հետո, ուսումնական տարեվերջին թաքուն ուսումնասիրեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ընդունվելու համար անհրաժեշտ առարկաներն ու թեմաները, եւ ի վերջո ընդունվեցի իմ սիրելի ինստիտուտը: Իսկ Կամերային թատրոնն ուսանողական տարիներին ինձ համար մշտապես ցանկալի ու ինչ-որ տեղ երազանքի նման մի բան էր: Բանակից հետո երկար ժամանակ թատրոնի հետ կապ չունեի, փորձում էի այլ աշխատանքներով զբաղվել, սակայն ընթացքում հասկացա, որ արվեստից ու թատրոնից հեռու լինել չեմ կարող, դա ինձնից վեր է: Հենց այդ ժամանակ էլ իմ լավ ընկեր Ռիչարդ Մադլենյանն ինձ ասաց, որ Կամերային թատրոնում նոր դերասանների ընդունելություն է հայտարարված, որին էլ մասնակցելով ընդունվեցի ու դարձա այս հրաշք ընտանիքի մի մասը: Կամերային թատրոնի շունչը պետք է զգալ, կարողանալ այդպես շնչել, իսկ ես հիմա լիարժեք բավարարված եմ այստեղ:

Ժորա, շատերը Ձեզ ճանաչեցին «Դոմինո» սիթքոմով, որի 1-ին եւ 2-րդ եթերաշրջաններում դուք էլ էիք նկարահանվում: Այստեղ բավականին սիրվեցիք, բայց երրորդ եթերաշրջանում Ձեզ չենք տեսնում, հետաքրքիր է` ինչո՞ւ:

- «Դոմինո»-ում հրաշալի նկարահանման օրեր եմ ունեցել: Առաջարկը ստացա շատ անսպասելի ռեժիսոր Հարություն Խալաֆյանից ու սիրով համաձայնեցի: Ուրախ եմ, որ Գուգոյի կերպարը մարմնավորեցի, նա իր բարբառի շնորհիվ շատ սիրվեց հեռուստադիտողի կողմից, իսկ նման բարբառով խոսել ստացվեց իմ վերարտադրելու շնորհի օգնությամբ: Հրաշալի դերասանների հետ խաղացի, լավ համագործակցություն էր, իսկ այժմյան համագործակցության դադարի պատճառը զուտ սյուժետային նոր ու այլ զարգացումներն էին: Արդյունքում ստեղծագործական թիմի հետ մեր ընկերությունը չտուժեց ու մինչ այսօր էլ ես շարունակում եմ հետեւել «Դոմինո»-ի զարգացումներին:

Այս պահին թատրոնից զատ այլ ծրագրեր ունե՞ք:

- Մի փոքր վատ բնավորություն ունեմ` շատ հետաքրքրվել չեմ սիրում ու կենտրոնանում եմ հիմնականում թատրոնի վրա, քանի որ այստեղ ինձ լիարժեք եմ զգում: Իհարկե, լավ առաջարկները չեմ մերժի, այս պահին կան մի քանի ծրագրեր, բայց չեմ խոսի այդ մասին, քանի որ չեմ սիրում նախապես խոսել դեռ չեղած բաների մասին:

Ժորա, ինքներդ Ձեզ միայն հումարային կերպարներո՞ւմ եք տեսնում:

- Բացարձակ: Իհարկե, կոմեդիայի ժանրը շատ եմ սիրում, բայց դա չի նշանակում, որ պատրաստ չեմ խաղալ տարբեր ժանրերում: Եթե կա առողջ մտածող ռեժիսոր, դերասանն էլ պետք է կարողանա տարբեր ժանրերով ներկայանա հանդիսատեսին:

 Ժորա, զրույցի սկզբում նշեցիք, որ արմատներով Վայոց Ձորից եք. մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Հայրս ֆիզիոթերապեւտ-մասաժիստ է, մայրս` մանկավարժ: Դեռ 7-8-րդ դասարաններից փախչում ու գալիս էի Երեւան ոչ թե նրա համար, որ գյուղս չէր հերիքում, այլ պարզապես ներքին ցանկություն ու կարոտ ունեի արվեստի նկատմամբ, ինչի հարցում Երեւանը ավելի մեծ հնարավորություններ ուներ: Մինչ այսօր էլ փորձում եմ հնարավորինս շատ գնալ իմ հարազատ գյուղ, որտեղ ընտանիքիցս բացի, շատ սիրելի ընկերներ ունեմ: Շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր դեռ մանկուց իմ ու քույրիկիս մեջ փորձում էին ճաշակ, լսելու ու լռելու կարողություն սովորեցնել, որի շնորհիվ հանրության համար հետաքրքիր մարդիկ կլինենք:

Ժորա, ամուսնացած չեք. այդ ուղղությամբ չե՞ք մտածում:

- Աշխարհի փառքն ունենալու դեպքում էլ, միեւնույն է, մարդը լիարժեք չի լինի, եթե միայնակ եղավ: Աստված այդպիսին է ստեղծել մարդուն, պետք է մենակ չլինել: Ինքս ընտանիք կազմելուն կողմ եմ, սակայն թե ինչու այսքան ժամանակ չեմ ամուսնացել, ինքս էլ չգիտեմ. Գուցե փորձել եմ ավելի շատ կենտրոնանալ աշխատանքիս վրա: Ինչեւէ դա ժողովրդական լեզվով ասած` «զոռով» չի լինում, պետք է գա այդ պահը ու հասկանաս, որ այլեւս չես ուզում առանց տվյալ մարդու ապրել: Հուսամ, այդ գեղեցիկ ու լուսավոր օրը կգա իմ կյանքում:

Դերասաններից շատերը դեմ են դերասանուհի կին ունենալուն, իսկ դուք ի՞նչ տեսակետ ունեք այդ առումով:

- Գիտեք, կցանկանամ կինս ինձ հարմար լինի, ոլորտը կապ չունի մտածողության հետ: Հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն ուզում դերասանուհի կին ունենալ, քանի որ մի տան մեջ երկու դերասանի առկայությունը մի քիչ դժվար է: Սակայն Ժորա Հովհաննիսյանը պետք է ունենա այնպիսի կին, ով  անկախ մասնագիտությունից կլինի իր սրտին մոտիկ ու իրեն համահունչ:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%