Ասպիրինն օգտակար է հետևյալ 5 բաների համար
ФОТОBlognews.am-ը գրում է.
Երբևէ մտածե՞լ եք, որ ասպիրինը՝ բացի ցավը և դողէրոցքը մեղմացնելուց շատ այլ հատկություններ ունի: Ձեզ ենք ներկայացնում ասպիրինի գործածության 5 հետաքրքիր և օգտակար եղանակներ:
Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ասպիրինը օգնում է խուսափել պզուկներից և հանգստացնում է մաշկը: Ասպիրինի 2-3 դեղահաբեր փշրեք և խառնեք կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը քսեք պզուկի վրա, թողեք մի քանի րոպե և լվացեք դեմքը: Խուսափեք այս խառնուրդն օգտագործելուց, եթե պետք է դուրս գաք արևի տակ:
Ասպիրինը նաև օգնում է իջեցնել մոծակի խայթոցներից առաջացած ուռուցքները և թեթևացնել քորը: Մեկ ճաշի գդալ ջրի մեջ ասպիրինի դեղահաբ լուծեք և ստացված խառնուրդը քսեք խայթած հատվածի վրա:
Ասպիրինը պարունակում է ճարպը լուծող նյութեր, որը նաև մտնում է մաշկը մաքրող լոսիոնների և քսուքների բաղադրության մեջ: Ասպիրինի 7 դեղահաբերը խառնեք 3 ճաշի գդալ բնական յոգուրտի և 1 ճաշի գդալ մեղրի հետ, քսեք մաքուր դեմքին և թողեք 15 րոպե: Այս մեթոդը կպայծառեցնի և կհարթեցնի ձեր մաշկը, թարմություն կպատճառի և դեմքի հետքերից կազատի:
Այս դեղահաբերը օգնում են փափկեցնել ոտքերի կրունկները և մաքրում են չորացած, մահացած մաշկը: Փշրեք ասպրինի 7 դեղահաբեր, խառնեք կես ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ այնպես, որ մածուկ ստացվի: Քսեք ստացվածը կրունկներին և տաք գուլպաներ հագեք: 10 րոպե անց կոշտ մասերը մաքրեք հատուկ նախատեսված քարով:
Ասպիրինն օգնում է նաև մազերին: Առողջ և փայլուն մազեր ունենալու համար ասպիրինը լուծեք մի բաժակ տաք ջրի մեջ և քսեք մաքուր վարսերին: Թողեք 15 րոպե, այնուհետև լվացեք: