ԵԱՏՄ որոշումը հակասում է ՀՀ օրենքի դրույթներին. «ՀԺ»
ЭКОНОМИКА«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հավանության են արժանացել ԵՏՄ մաքսային օրենսգրքի նախագիծը եւ, ինչպես նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ, «միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը»:
Ըստ այդմ, «2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Արդյունքում՝ միասնական ընթացակարգին համապատասխան ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված եւ ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի»: Սա ուշագրավ է նրանով, որ սկզբունքորեն հակասում է մոտ մեկ ամսից գործողության մեջ մտնող «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին: