Թուրքիայի ՆԳՆ-ն պաշտոնից ազատել է երկու քաղաքապետի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել է պաշտոններից Մարդինի և Սիիրթի (Սղերթ) քաղաքապետեր Ահմեդ Թուրքին և Թունջեր Բաքըրհանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ահմեդ Թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով:
Իսկ Բաքըրհանը նոյեմբերի 16-ին կալանավորվել է «Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու, նրանց օգտին քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



