Վահրամ Բաղդասարյան. Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, պիտի կտրվի
ЭКОНОМИКАԵրեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով ՊՆ կողմից ստեղծվող հիմնադրամին` նշեց, որ այն լավ ու բարի նպատակով գրված օրենսդրական նախաձեռնություն է:
Պատգամավորը կարծում է, որ ընդամենը մեկ–երկու տարի հետո բոլորը ողջունելու են այս քայլը, և դա մի ընդհանուր հիմնադրամ է դառնալու ու աննախադեպ է լինելու:
Անդրադառնալով պատգամավոր Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե ինքը գիտի` ովքեր են բանակի թալանչիները, Բաղդասարյանը նշեց, որ երևույթը կա, բնականաբար, ժխտել չեն կարող: «Պատկան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար էլ ամեն ինչ պարզ լինի: Եթե կան չարաշահումներ, դրանք պետք է մատուցվեն հանրությանը, և չարաշահումներ արած մարդիկ պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, և այն բոլոր վնասները, որոնք կատարվել են, պետք է վերականգնել: Անթույլատրելի են ոչ միայն ՊՆ–ի հետ կապված չարաշահումները, այլ` ընդհանրապես: Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, պիտի կտրվի»,– հայտարարեց նա:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



