Վիգեն Սարգսյանի դրամական միջոցներով կարելի է 60 հազար հոգու փոխարեն 1000 դրամ վճարել
ЭКОНОМИКАՀոկտեմբերին պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 15 միլիոն դրամ, 90 հազար ԱՄՆ դոլոր և 4 հազար եվրո:
Նորանշանակ նախարարը հայտարարագրել է մեկ բնակարան և ավտոտնակ, սակայն շարժական գույքի՝ ավտոմեքենայի վերաբերյալ տվյալներ իր հայտարարագրում չկան:
Սարգսյանի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու՝ հոկտեմբերի 3–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և կազմել 18 միլիոն 460 հազար դրամ:
Վիգեն Սարգսյանի անունը վերջին օրերին շատ է շրջանառվում՝ կապված իր կողմից նոր օրենսդրական նախաձեռնության՝ զոհված կամ հաշմված զինվորականների ընտանիքներին օգնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու առաջարկով, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամսական 1000 դրամի չափով գումար պիտի գանձվի և ուղղվի զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



