Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական վիճակն ուղղակիորեն ազդում է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա

ЭКОНОМИКА
2007–2008 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա: Մեծ թափով նվազեց ներդրումների ու գործարքների քանակը:
 
«Կասկադ ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն, շուկայի մասնագետ Վարդան Ավագյանի խոսքով՝ 2008–ից մինչև 2014 թվականի դեկտեմբերը անշարժ գույքի առուվաճառքի գների դանդաղ նվազում էր նկատվում 20–30% չափով: 2014–ի դեկտեմբերին, երբ Ռուսաստանում 1 դոլարը 30 ռուբլուց աճեց մինչև 70 ռուբլի, հայկական շուկայում սկսվեցին իրական խնդիրները: Եթե 2008–2014 թթ. ընկած ժամանակահատվածում հայաստանյան անշարժ գույքի շուկայի ամենամեծ կշիռ ունեցող հաճախորդները՝ ռուսաստանաբնակ հայերը, այնքան գումարներ էին վաստակում ՌԴ–ում, որ կարող էին իրենց թույլ տալ բնակարաններ ձեռք բերել Հայաստանում, ապա 2014–ի դեկտեմբերից նրանց թիվը կրճատվեց:
 
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկանում ենք, որ Երևանում 2016 թվականի հունվարին 2015–ի դեկտեմբերի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գործարքների քանակը նվազել է 47,7%–ով, իսկ 2015–ի հունվարի համեմատ աճել 8,1%–ով: 2016 թվականի հունվարին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքների գործարքների քանակը կազմել է 63,3%: 2015–ի դեկտեմբերի համեմատ գործարքների քանակը նվազել է 58,3%–ով, իսկ 2015–ի հունվարի համեմատ աճել 6,1%–ով: 2016 թվականի հունվար ամսվա դրությամբ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքի շուկայական միջինացված գինը 1 քմ մակերեսի հաշվով կազմել է՝ Կենտրոնում 428000 դրամ, Արաբկիրում 356800 դրամ, Քանաքեռ–Զեյթունում 282900 դրամ, Նոր Նորքում 253700 դրամ, Ավանում 261350 դրամ, Էրեբունիում 252250 դրամ, Շենգավիթում 257400 դրամ, Դավթաշենում 276350 դրամ, Աջափնյակում 250650 դրամ, Մալաթիա–Սեբաստիայում 243750 դրամ, Նուբարաշենում 157050 դրամ: Բնակարանների շուկայական միջին գները 2015–ի դեկտեմբերի համեմատ աճել են 0,04%–ով:
 
«Մեր անշարժ գույքի շուկայի վրա մեծ ազդեցություն ունեցավ հատկապես ապրիլյան պատերազմը: Պատերազմը բերեց նրան, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, Հայաստանը համարելով բարձր ռիսկային գոտի, հրաժարվեցին անշարժ գույքի շուկայում ներդրումներ կամ առուվաճառքի գործարքներ կատարելուց: Անշարժ գույքի շուկայի վրա իր անուղղակի ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունը: Այստեղ ևս Հայաստանը` որպես փոքր երկիր, խնդրի առաջ կանգնեց: Թվում էր՝ Եվրասիական միությանն անդամակցությունը պետք է նպաստեր մեր տնտեսության զարգացմանը, բայց ստացվեց այնպես, որ այն տեղական բիզնեսները, որոնք չէին կարողանում այստեղ սպառել իրենց արտադրանքը՝ շուկայի շատ փոքր լինելու պատճառով, տեղափոխվեցին Ռուսաստան, ինչն էլ անուղղակիորեն ազդեց անշարժ գույքի շուկայի առուվաճառքի գների վրա»,– ասաց Վարդան Ավագյանը:
 
«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկան կարելի է համարել ներդրումային ոլորտ, բայց տվյալ պարագայում կան մի քանի գործոններ, որոնք զսպում են այդ ոլորտի զարգացումը: «Առաջինը` անշարժ գույքի առուվաճառքի կենտրոնացումն ու գերհագեցվածությունն է մայրաքաղաքում: Մարզերն այս առումով անկում են ապրում: Երկրորդը` հասարակության ֆինանսական վիճակն է, գնողունակության անկումը: Այն գնորդները, որոնք մեծ բիզնես ունեն, նախընտրում են առանձնատներ կամ բնակարաններ ձեռք բերել քաղաքի կենտրոնում: Դրանով է պայմանավորված, որ քաղաքի կենտրոնում և՛ բարձր որակի շենքեր են կառուցվում, և՛ տուրիզմն է զարգացած: Բնակարան ձեռք բերելով քաղաքի կենտրոնում` գնորդը հասկանում է, որ այն իրեն կարող է եկամուտ բերել, ասենք` վարձակալության տեսքով»,– մեզ հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը:
 
Հարցին` ԵՏՄ անդամակցությունը պետք է դիտարկել որպես անշարժ գույքի շուկայի զարգացումը զսպո՞ղ, թե՞ զարգացնող գործոն, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Եթե Հայաստանը կարողանա իր տեղը գտնել Եվրասիական տնտեսական միությունում, ավելի շատ ապրանքներ արտահանել, կպահանջվեն նոր արտադրություններ, ինչն էլ նոր թափ կհաղորդի արտադրական շինարարությանը՝ ուղղակիորեն ազդելով անշարժ գույքի շուկայի զարգացման վրա»,– ասաց տնտեսագետը:
 
Լիլիթ Վահանյան
 
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества