Օբամայի վարչակազմը ձեռնամուխ Է լինում գործերի հանձնմանը Թրամփի գործակիցներին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, որը հունվարին հեռանում Է քաղաքական ասպարեզից, նոյեմբերի 17-ին սկսել Է գործերի հանձնումը երկրի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի շրջապատին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Բրենդի Հոֆինը, «ընտրյալ նախագահի թիմն այժմ արել Է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի լիազոր անձանց նախնական խումբն սկսի ունկնդրել ճեպազրույցները եւ ստանալ մյուս նյութերը մեր պաշտոնատար անձանցից, որոնք իշխանության հանձնման համար պատասխանատու են կառավարության առանձին գերատեսչություններում»:
Իր հերթին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին հայտարարել Է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունում արդեն կայացել Է առաջին շփումը հանրապետական Թրամփի գործակիցների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



