Ձիթապտղի յուղի օգտակար հատկությունները
ФОТОՁիթապտղի յուղի օգտակար հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս հազար տարի առաջ: Գիտնականները հայտնաբերել են ևս մեկ կարևոր պատճառ, թե ինչու պետք է օգտագործել ձիթապտղի յուղը:
Ինչպես պարզվել է, այն կարող է բուժել աղիների հիվանդությունը: Այն ներառում է ֆենոլային միացություններ, որոնք ոչ միայն բուժում են աղիքային հիվանդությունները, այլև կանխարգելում դրանց առաջացումը:
Ձիթապտղի յուղի ազդեցությունը ստուգվել է մկների վրա: Աղիքային հիվանդություններ ունեցող կենդանիները, որոնք պարբերաբար ձիթապտղի յուղ են օգտագործել, առողջանալու ավելի շատ շանսեր են ունեցել՝ ի տարբերություն այն մկների, որոնք ձեթ չեն օգտագործել:
Ձիթապտղի յուղը համարվում է արժեքավոր եւ սննդարար բուսական յուղերից մեկը: Այն ավելի քիչ է պարունակում չհագեցած ճարպաթթուներ, սակայն ավելի լիարժեք է յուրացվում օրգանիզմի կողմից: Այն երկրներում, որտեղ ձիթապտղի յուղը համարվում է հիմնական բուսայուղերից, մարդիկ ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով:
Եթե բնական, չզտված ձիթապտղի յուղը դնում ենք սառնարանում, ապա նրանում առաջանում են սպիտակ փաթիլներ, որոնք տաքացնելիս անհետանում են: Սպիտակ փաթիլների առաջացումը շատ կարեւոր է ձիթապտղի յուղի որակը իմանալու համար:
Զեյթունի յուղը հարուստ է նաև սրտի համար օգտակար ճարպերով, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը: Այն կարող է նվազեցնել քաղցկեղի և քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: