Վանի քաղաքապետը կալանավորվել է
ОБЩЕСТВОԱհաբեկչության դեմ հետաքննության շրջանակում ձերբակալված և պաշտոնից հեռացված Վանի քաղաքապետ Բեքիր Քայան կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քայային կալանավորելու մասին որոշում է ընդունվել «Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքով:
Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էին նաև Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ Ալի Բուլը, Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն: Նրանց բոլորին մեղադրանքներ են առաջադրված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



