Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մենամարտում պարտվել է
СПОРТԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա իր առաջին մենամարտում պարտվեց Նիդեռլանդները ներկայացնող Ալիսիա Հոլզկենին: Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանի կարծիքով, այս մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն:
«Մենամարտն անարդար դատելու համար թող գրողի ծոցը կորչեն խարդախ ու անմարդկային մրցավարները, ովքեր իրենց ոչ պրոֆեսիոնալ գործողություններով ազդում են մարզիկների հետագայի վրա: Փաստը մնում է փաստ` մրցավարներն իրենց սև գործը կատարեցին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



