Աշխարհի ամենաթանկ պայուսակները (լուսանկարներ)
ЛАЙФՅուրաքանչյուր աղջիկ սիրում է լավ պայուսակ կրել։ Դա այն աքսեսուարն է, որը կարող է բացահայտել քո կերպարը: Աշխարհում բազմաթիվ ապրանքանշաններ կան, որոնք արտադրում են մատչելի գներով պայուսակներ, բայց այդ ապրանքանշաններից մի քանիսն առանձնանում են իրենց շքեղությամբ եւ թանկությամբ:
Past.am-ը ստորև ներկայացնում է աշխարի ամենաթանկարժեք բրենդային պայուսակները:
Prada
Prada-ն հիմնվել է Իտալիայում, որտեղ այն դարձել է մեծ ապրանքանիշ: Այն համարվում է աշխարհի ամենանորաձև ապրանքանիշներից մեկը:
Lana Marks
Lana Marks-ը հայտնի է որոշակի սոցիալական միջավայրում, բայց մյուս ապրանքանիշներից պակաս հայտնի չէ: Ցանկացած ոճային աղջիկ չի կարող անտարբեր անցնել այս բրենդի ապրանքատեսակների մոտով:
Fendi
Ինչպես Prada-ն, այնպես էլ Fendi-ին իտալակայն հայտնի և բավական թանկարժեք ապրանքատեսակ է: Fendi ապրանքատեսակի պայուսակները պատրաստվում են բավականին թանկարժեք մորթիներից, ինչպիսիք են գառան և կոկորդիլոսի կաշիները:
Chanel
Գրեթե յուրաքանչյուրս լսել է Chanel-ի մասին: Այն արտադրվել է Ֆրանսիայում: Chanel-ի պայուսակները կրում են շատ հայտնի մարդիկ, օրինակ՝ Նիկոլ Քիդմանը կամ Կիրա Նայթլին և այլք: Այս բրենդի ամենաարժեքավոր պայուսակը երբեւէ վաճառվել է ավելի քան 261.000 ԱՄՆ դոլարով, որը պատված է եղել ոսկով եւ ադամանդով:
Hermes
Ինչպես Chanel-ը, այնպես էլ Hermes-ը հիմնադրվել է Փարիզում: Ամենաթանկ գնով վաճառվել են կոկորդիլոսի կաշվից անփայլ պայուսակները:
Louis Vuitton
Մենք բոլորս Louis Vuitton-ն ասոցիացնում ենք շքեղության, իմաստության, դասականության եւ հարստության հետ: Այն հիմնադրվել է Փարիզում: Այս պայուսակների համար օգտագործվող բոլոր նյութերը անչափ թանկարժեքեն, որովհետև ջրամեկուսիչ են:
Անի Գևորգյան