Թրամփը շրջագայության կմեկնի ԱՄՆ-ի այն նահանգներ, որտեղ հաղթանակ է տարել ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը պլանավորում Է առաջիկա շաբաթներին «հաղթական շրջագայություն» կատարել այն նահանգներում, որտեղ շահել Է ընտրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hill թերթը:
Թրամփի թիմի ներկայացուցիչներից մեկը՝ Ջորջ Ջիջիկոսը, հայտնել Է, որ ներկայում նախապատրաստվում Է ընտրված նախագահի առաջին շրջագայությունը:
«Այժմ մենք զբաղված ենք «հաղթական շրջագայության» կազմակերպմամբ: Այն պետք Է կայանա մի քանի շաբաթից»,-հայտնել Է Ջիջիկոսը լրագրողներին:
«Բնականաբար, Թրամփը կայցելի այն նահանգներ, որտեղ հաղթանակ Է տարել, ինչպես նաեւ տատանվող նահանգներ, որոնց նա կարողացավ իր կողմը գրավել»,-հավելել Է Թրամփի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



