Պետդումայի կոմիտեն պաշտպանեց ՀՕՊ–ի մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը
ОБЩЕСТВОՌԴ Պետդումայի կոմիտեն հանձնարարել է ընդունել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը. տեղեկացնում Է «ՌԻԱ նովոստին»:
Համաձայնագիրը կնքված է հինգ տարի ժամկետով՝ հնգամյա շրջաններով դրա երկարացման հնարավորությամբ:
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՌԴ–ի շահերին: «Դրա իրագործումը թույլ կտա բարձրացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության հուսալիությունը, ինչպես նաև սահմանել հակաօդային պաշտպանության զորքերի (ուժերի) կիրառման կարգը` մարտական հերթապահության առաջադրանքները համատեղ կատարելիս»,– ասված է բացատրական գրության մեջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



