Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սիրիական բանակն ակնհայտորեն զիջում է դիրքերը ի օգուտ ընդդիմադիրների. արաբագետ

ИНТЕРВЬЮ
Սիրիայում վիճակը շարունակում է թեժ մնալ: Տեղի ունեցող իրադարձությունների, հետագա զարգացումների, ինչպես նաև աշխարհաքաղաքական խաղերի ու շահերի շուրջ Past.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
 
– Պարոն Պետրոսյան, ռուսական օդուժն ու սիրիական իշխանությունները հայտարարեցին միակողմանի կարճատև հրադադար, ինչպե՞ս այն ընկալվեց ընդդիմադիրների կողմից ու ինչի՞ հանգեցրեց:
 
– Մեկ շաբաթ ժամանակով միակողմանի հրադադար հայտարարվեց ռուսական օդատիեզերական ուժերի ներկայացուցիչների ու սիրիական իշխանությունների կողմից Հալեպի արևելյան շրջաններում, որը հնարավորություն էր ընձեռելու ինչպես շրջանի խաղաղ բնակչության, այնպես էլ այն խմբավորումներին կամ զինյալներին, որոնք ցանկանում էին դուրս գալ քաղաքից՝ լքել այն: Հայտարարված հրադադարը հումանիտար նպատակներից բացի հետապնդում էր նաև այլ՝ մարտավարական նպատակ, այն էր՝ որոշակի չափով ջլատել արևելյան շրջանները վերահսկող տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների ներուժը: Այդ հանգամանքը, բնականաբար, գիտակցում էին և՛ ընդդիմադիրները, և՛ նրանց արտաքին հովանավորները: Նշեմ, որ շուրջ մեկ շաբաթվա ընթացքում նրանք ամեն կերպ փորձում էին խոչընդոտել հրադադարը` անընդհատ կրակի տակ պահելով մարդասիրական ութ միջանցքները, որոնք բացվել էին: Իսկ կրակի դադարեցման ռեժիմից անմիջապես հետո ականատեսը եղանք հակակառավարական խմբավորումների կողմից շեշտակի և անակնկալ հակահարվածի: Այսինքն, կարելի է փաստել, որ հերթական անգամ կրակադադարի իրավիճակն ընդդիմադիրներն օգտագործեցին վերազինվելու, համալրվելու ու մարտավարական նոր մոտեցումներ մշակելու համար: Դրա արդյունքում հարված հասցվեց կառավարական ուժերին՝ Հալեպի արևմտյան հատվածից՝ թիկունքից, որն անսպասելի էր ու խուճապային իրավիճակ ստեղծեց, ինչի հետևանքով ընդդիմադիրները կարողացան արևմտյան որոշ շրջաններ իրենց վերահսկողության տակ վերցնել:
 
– Վերջին օրերին թուրքական ռազմական ինքնաթիռները Սիրիայի սահմանը փորձել են հատել Հալեպի հյուսիսից և հետ են քաշվել սիրիական և Սիրիայում գտնվող ռուսական զորքերի հրամանատարությունների նախազգուշացումից հետո միայն: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք տվյալ պետությունը որոշել է բաց խաղաքարտերով խաղալ:
 
– Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացնում է «Երկաթե վահան» կոչված ռազմական գործողությունը, որն ուղղված է ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, այնպես էլ, բնականաբար, Անկարայի շահերից ելնելով՝ «Քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ: Այդ գործողության շրջանակներում Թուրքիային արտոնված է որոշակի մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնել, որոնց աշխարհագրական արեալը սահմանափակվում է Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններով, Հալեպի ու Ռաքքայի նահանգներով: Այլ հարց է, որ թուրքական կողմը, որպես առաջնային թիրախ հռչակելով ԻՊ–ին նաև որոշակի հարվածներ է հասցնում քրդական ուժերին, որոնք պայքարում են ԻՊ–ի դեմ՝ որպես ԱՄՆ–ի կողմից գլխավորած ռազմական կոալիցիայի ցամաքային դաշնակիցներ: Հենց այս իրավիճակն է, որ ավելի է խճճում թնջուկը՝պատճառ դառնալով մոտավորապես նմանատիպ պարադոքսալ բանաձևի՝ ԱՄՆ–ի դաշնակից Թուրքիան պայքարում է նաև ԱՄՆ–ի մեկ այլ դաշնակից «Քրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ, իսկ այդ պայքարը որոշակի տեսանկյունից ձեռնտու է նաև ԱՄՆ–ի և Թուրքիայի հակառակորդ Սիրիայի և Ռուսաստանի համար և այլն:
 
– ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը այս պահի դրությամբ նպատակահարմար չի գտնում Հալեպի ուղղությամբ օդային հարվածների վերսկսումը, սակայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ՌԴ–ն բոլոր միջոցները կօգտագործի սիրիական բանակին աջակցելու համար: Ինչո՞ւ է ՌԴ–ն փոխում իր մարտավարությունը:
 
– Այն օրերին, երբ ռուսական օդատիեզերական ուժերը, նաև սիրիական բանակը հայտարարել էին մարդասիրական նպատակով հրադադարի մասին, զուգահեռաբար տեղի ունեցավ նաև Նորմանդական քառյակի հանդիպումը, որի հիմնական թեմաներից մեկն էլ սիրիական հակամարտությունն էր, ու այնտեղ հնարավոր հրադադարի սահմանման խնդիրը: Գուցե այդ բանակցությունների ընթացքում ընդհանուր պայմանավորվածություններ են եղել, որոնց շրջանակներում գուցե ռուսական իշխանությունները խոստացել են սահմանափակ ժամանակահատվածում ձեռնպահ մնալ օդային հարվածներ իրականացնելուց: Պետք է նշեմ, սակայն, որ այնուամենայնիվ, նման իրավիճակը երկար շարունակվել չի կարող, քանի որ սիրիական բանակն ակնհայտորեն զիջում է իր դիրքերը հօգուտ ընդդիմադիրների: Կարծում եմ՝ ռուսական օդատիեզերական ուժերը որոշակի հանգուցային կետից կվերսկսեն իրենց գործողությունները: Նշեմ, որ սիրիական իշխանամերձ որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ ռուսական օդուժը շարունակում է պարբերաբար հարվածներ հասցնել: Կասկածից վեր է, որ այդ դադարը երկար չի տևի:
 
Իսկ ընդհանրապես, կարճաժամկետ հեռանկարում՝ առաջիկա 2–3 ամիսների կտրվածքով, Սիրիայի ամբողջ տարածքում ռազմական գործողությունները կակտիվանան, և դրանց հիմնական թատերաբեմը կլինի Հալեպը:
 
Սոսե Չանդոյան
 
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян