Ինչո՞ւ է պետք երեխային արհեստական կաթի փոխարեն միշտ կովի կաթ տալ
ФОТОԿաթը լինում է երկու տեսակի՝ բնական և արհեստական: Ցավալին այն է, որ շատերը նախընտրում են արհեստական ճանապարհով ստեղծված կաթը:
Մասնագետները պնդում են, որ երեխային պետք է կերակրել միայն կովի անարատ կաթով, որովհետև սնուցման առումով այն գերազանցում է արհեստական կաթին: Կովի կաթը առողջարար է, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ սպիտակուցներ և օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի 1/3 մասը: Բացի դրանից՝ կովի կաթը վիտամին A-ի, B12-ի եւ D-ի աղբյուր է:
Արհեստական ճանապարհով ստացված կաթը սննդարարության առումով շատ աղքատ է: Բացառություն է կազմում միայն սոյայի կաթը: Սոյայի կաթը, թեև համապատասխանում է կովի կաթին սպիտակուցային բովանդակությամբ, բայց չի համապատասխանում կովի կաթին կալցիումի բովանդակությամբ, քանի որ արհեստականորեն է ստեղծվել:
Օրգանական սոյայի կաթը պարունակում է նաև որոշակի քանակությամբ ճարպեր: Կոկոսի կաթը համարվում է ամենաքիչ սննդարարը այն պատճառով, որ ունի շատ քիչ քանակությամբ սպիտակուցներ, կալցիում: Կովի կաթի մեկ այլ առավելությունն էլ այն է, որ պարունակում է լակտոզա և կազեին, որն ավելի լավ է կլանում կալցիումը:
Հիշեցնենք, որ արհեստական կաթը ներառում է բազմաթիվ հավելանյութեր, որոնք վնասակար են երեխաների համար: Այդ հավելանյութերը կարող են երեխայի մոտ մարսողական խնդիրներ և ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: