7 ֆանտաստիկ ինքնապաշտպանական հնարքներ, որոնք կարող են փրկել Ձեր կյանքը
ФОТОBlognews.am-ը գրում է.
Մեր օրերում չափազանց կարևոր է իմանալ, թե ինչպես է պետք արձագանքել վտանգավոր իրավիճակներում։ BlogNews-ը հավատում է, որ պետք է ոչ միայն զգույշ և ուշադիր լինել, այլև պատրաստ լինել օգտագործել ինքնապաշտպանական տեխնիկաները՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։
Կարևոր է հասկանալ, որ ինքնապաշտպանական տեխնիկաները ագրեսիա ցուցաբերելու ձև չեն։ Անկած նարանից, թե ինչքան ուժեղ եք դուք, այդ հնարքները պետք է օգտագործել բացառապես պաշտպանվելու նպատակով։ Վերջ ի վերջո լավագույն մարտը կամ կռիվը տեղի չունեցածն է։
ՀՆԱՐՔ #1 Եթե հարձակվողի մատը ծալեք հակառակ ուղղությամբ, ապա մեծ ցավ կպատճառեք դրան։ Այս կերպ դուք ժամանակ կշահեք այդտեղից փախչելու համար: |
||
ՀՆԱՐՔ #2 Եթե հարձակվողը փորձում է բռնել ձեր վզից, օգտագործեք ձեր մատները՝ նրա կոկորդին կամ աչքերին ծակող հարված հասցնելու համար։ |
||
ՀՆԱՐՔ #3 Ծայրահեղ դեպքում բռնեք հարձակվողի մազերց, գլուխը իջեցրեք ներքև և ինչքան ուժ ունեք բարձրացրեք Ձեր ծունկը ու հարվածեք նրա դեմքին։ |
||
ՀՆԱՐՔ #4 Կծեք հարձակվողին, եթե նրա մարմնի մասերը մոտ են Ձեր դեմքին։ Սա արդյունավետ է, եթե նույնիսկ Ձեր ձեռքերը կապված են։ |
||
ՀՆԱՐՔ #5 Հանկարծակի և ուժեղ հարվածը հարձակվողի ոտքին հնարավորություն կտա Ձեզ ազատվել նրա ճանկերից և փախչել։ |
||
ՀՆԱՐՔ #6 Եթե Ձեզ մոտեցել են ետևից, ապա կարող եք օգտագործել արմունկները և ջախջախիչ հարված հասցնել հարձակվողի դեմքին։ |
||
ՀՆԱՐՔ #7 Ամենաարդյունավետ տարբերակը կլինի ծնկով ուժգին հարված հասցնելը հակառակորդի սեռական օրգաններին։ Դա միանգամից կվնասազերծի նրան։ |
Սա իմանալը շատ կարևոր է, սակայն մշտապես հիշեք, որ լավագույն պաշտպանությունը կանխարգելումն է։ Թույլ մի՛ տվեք, որ իրավիճակը հասնի նրան, որ ստիպված լինեք օգտագործել այս տեխնիկաները։