Ինչպես հագնվել տաք, ոճային և կանացի. 7 խորհուրդ սեզոնի համար
ФОТОWnews.am-ը գրում է.
Ձմռանն անհնա՞ ր է հագնվել տաք ու հարմարավետ, միաժամանակ լինել ոճային ու կանացի՞ ….Ես ձեզ խնդրում եմ…Ոչ միայն հնարավոր է, այլև՝ պարտադիր: Ինչպե՞ս , հիմա կպարզենք: 7 խորհուրդ Wnews.am-ից՝ ինչպես հագնվել տաք, գեղեցիկ և կանացի:
Իդեալական «վադալազկա»
Սեզոնի թրենդը, որը կարող է բազա հանդիսանալ յուրաքանչյուր կերպարի համար: Հագնել ամեն ինչի հետ և ամեն ինչի տակ: Ամառային զգեստների ու թրենդային գիշերազգեստների տակ, ջինսերի և կիսաշրջազգեստերի հետ: Գլխավորը, որ այն որակյալ կտորից լինի և ճիշտ ընդգծի կառուցվածքը: Ընտրեք միատոն՝ առանց նախշերի ու զարդերի տարբերակները:
Գոլֆեր և զուգագուլպաներ
Նախշերով զուգագուլպաներն և գունավոր գոլֆերը կրկին ակտուալ են: Իսկ դուք կարծում էիք, թե դրանց հրաժեշտ եք տվել, դեռ 8-րդ դասարանում: Դե ինչ, պատրաստվեք նոր հանդիպմանը: Ա/Ձ հավաքածուներում դրանք առանձնապես գայթակղիչ են: Ի դեպ ՝ գունավոր զուգագուլպաների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Կանաչի բոլոր երանգները
Կանաչավուն, հողագույն, ձիթապտղի գույն կամ խակի… այս երանգը կարելի է համարել 2016-ի գլխավոր գույնը:
Կար ժամանակ, երբ այն ասոցացվում էր միայն սաֆարի ոճի կամ կամուֆլյաժի հետ, բայց 2016-ին դիզայներներն առաջարկում են այս երանգն օգտագործել ամենուր:
Վառ, գործած գլխարկ
Ընտրեք ամենահասարակ գործած գլխարկը, որն այնքան հարմարավետ կլինի , որ չեք հանի ողջ օրվա ընթացքում: Գլխավոր պայմանը, որ այն ունենա վառ գույն: Խուսափեք կեպիներից , ամեն տեսակ բարդ գլխակներից, դրանց ժամանակն անցել է կամ դեռ չի եկել :))
Գունավոր պայուսակ
Եթե, այնուամենայնիվ, դուք մտածում եք, որ ձմեռային սեզոնի ամենապրակտիկ գույները մոխարգույնը սևն ու մուգ կապույտն են, իսկ վառ գլխարկ դնում էիք միայն մինչև 3-րդ դասարան, ապա գոնե պայուսակը գունավոր ընտրեք: Փոքրիկ պայուսակը, որն իր գույնով հակադրվում է հագուստի երանգին ևս ակտուալ է այս սեզոն. այն պետք է առանձնանա և վառ շեշտադրում լինի:
Աքսեսուարներ՝ բնավորությամբ
Աքսեսուարները ցուցադրում են մեր անհատականությունը: Դրանք պետք է հատուկ ուշադրությամբ ընտրել: Շարֆ, գոտի, ականջօղ, գլխարկ , պայուսակ, ձեռնոցներ՝ դրանք հաճախ ավելի նշանակություն ունեն քան հագուստը և կարող են հրաշալի բնորոշել մեզ: Սեզոնի ամենանորաձև աքսեսուարների մասին կարող եք կարդալայստեղ, իսկ մենք ներկայացնենք մի քանի ոճային տարբերակ:
Զգեստ
Շատերս խուսափում ենք ձմռանը կրել զգեստներ ու կիսաշրջազգետներ , սակայն ամեն օր ջինսեր կրելը ձանձրալի է: Թրենդային բազմաշերտությունը թույլ է տալիս կրել զգեստներ նաև ձմռանը, բավական է դրանց տակից հագնել վերնաշապիկ կամ վադալազկա, իսկ երեկոյան որևէ խնջույքի գնալիս իդեալական տարբերակ են թավշյա զգեստները: Սեզոնի ամենանորաձև թրենդի՝ թավիշի մասին կարող եք կարդալ այստեղ: