Խնամքով սափրվածների հայտնի քառյակը
ЛАЙФՀիմա մորուքն ու թրաշը մի տեսակ թրենդի մեջ են, ու բոլորի ուշադրության կենտրոնում թրաշավորներն են: Ժամանակն է Ո՛Չ ասել թրաշին ու խոսել խնամքով սափրված տղամարդկանց մասին:
1.Հայկո
Հայկոն միշտ սափրված է, նա այն եզակի արտիստներից է, ով ոչ մի ժամանակահատվածում կուլ չգնաց նորաձևությանը: Նա հիմնականում դասական լուքով է ու խնամքով սափրված: Նա Հայկոն է, ընդունեք նրան առանց թրաշի ու մորուքի: Գուցե մի օր, բայց ոչ՝ հիմա:
2.Արամե
Չնայած երբեմն Արամեն կամ մոռանում կամ ալարում է սափրվել, բայց հիմնականում միշտ սափրված է: Իհարկե նրան սազում է թեթև թրաշ, բայց Արամեին մենք գիտենք բաց ու պարզ դեմքով:
3.Միհրան Ծառուկյան
Թերևս բազմաթիվ աղջիկներ երազում են նրան տեսնել թրաշով, բայց այս երգիչը համառորեն սափրվում է: Եթե ուշադիր լինեք, նրան նույնպես ժամանակ առ ժամանակ կարելի է բռնեցնել թեթև թրաշով:
4.Նարեկ Բավեյան
Այս երգիչը միշտ կոկիկ սափրված է ու զուսպ հագնված: Նրա արտաքինում ավելորդ ոչինչ չկա ու ինչպես երևում է՝ նա նույնպես չի շտապում դառնալ թրաշավոր:






