«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը տեղական արտադրողի կողքին
ЭКОНОМИКА«Երեկ ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաև գարեջրի շուկային և վերջերս կիրառված տուգանքներին:
Նա կոչ արեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ստուգել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, որոնց շուրջ մարդիկ դժգոհություն են արտահայտում, այլ ոչ թե գարեջրի շուկան, որտեղ մի քանի խաղացողներ կան:Իսկ ինչու վարչապետը այդպես վարվեց այն դեպքում, երբ լուրեր կան, թե նախապես իմացել է, որ վարույթ է հարուցվել հանձնաժողովում ընդդեմ «Կիլիկիա» գարեջրի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով 110 մլն դրամով տուգանված «Երևան գարեջուր» ընկերության (որը արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը) սեփականատեր, Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդիպել է Մոսկվայից վերադարձած վարչապետին և ներկայացրել, որ հանձնաժողովը առանց ծանուցման նիստ է հրավիրել և մի շարք օրինախախտումներ թույլ տվել, ինչի արդյունքում վարչապետը հրահանգեց ազատ մրցակցային շուկա չմտնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։