Ուկրաինայի նախագահը կանչվել է ցուցմունք տալու
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահի աշխատակազմը ստացել է ծանուցում Պետրո Պորոշենկոյին հարցաքննության կանչելու մասին` 2014 թվականի հունվար-փետրվարին Կիևում ցուցարարների դեմ հանցագործությունների գործով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «Украин ские новости»-ն` հղում անելով նախագահի աշխատակազմին:
«Նոյեմբերի 9-ին արձանագրվել է փաստաթուղթ այն մասին, որ նոյեմբերի 29-ին նախագահ Պետրո Պորոշենկոն պետք է ներկայանա Գլխավոր դատախազություն»,- ասվում է ուկրաինական կառավարության պատասխանում: Հարցման մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակով է Պորոշենկոն ներկա լինելու հարցաքննությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սեպտեմբերի կեսերին հայտնել էր, որ Պորոշենկոն ցուցմունք կտա 2013-2014 թվականի Մայդանի դեպքերի վերաբերյալ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



