Մեքքայում ուխտագնացների վրա ընկած ամբարձիչը պատկանում է Ուսամա բեն Լադենի գերդաստանին
МЕЖДУНАРОДНОЕԱշտարակի ամբարձիչը, որը ուխտագնացների վրա էր փլուզվել Մեքքայում ՝ Ալյ հարամ մզկիթում, պատկանում է գերմանական ընկերությանը, որը ղեկավարում է Saudi BinLaden Group շինարարական կոնգլոմերատը, ասված է Daily Mail հրատարակության հաղորդագրության մեջ:
Saudi BinLaden Group ընկերությունը, որը պատկանում է Ուսամա բեն Լադենի ընտանիքին, այս պահին իրականացնում է մզկիթի հրապարակի ընդլայնման նախագիծ՝ 14 միլիարդ դոլար արժողությամբ: Ըստ նախագծի՝ վերանորոգման աշխատանքներից հետո մզկիթը կկարողանա միաժամանակ մինչեւ 2.2 միլիոն մարդ տեղավորել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Saudi BinLaden Group-ը ստեղծվել է 1931 թ. ՝ Մուհամեդ բեն Լադենի ՝ Ուսամա բեն Լադենի հոր կողմից: Այն բազմաթիվ շինարարական պայմանագրեր է կնքել Սաուդյան Արաբիայում:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Վերջին տվյալներով՝ ամբարձիչի ընկնելու հետեւանքով զոհվել է 107 մարդ, եւս 238-ը վնասվածքներ է ստացել:



