«Ես ու ամուսինս ուզում ենք, որ իմ բիզնեսն ունենամ». Մարիամ Մելիքյան
ФОТОԴերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է երկու տարվա դադարից հետո «Change» սիթքոմում նկարահանվելու ու բիզնես հիմնելու մասին:
«Նախ ասեմ, որ նախկինում երբեք չէի պատկերացնի, որ իմ սիրելի աշխատանքում դադար կունենամ, սակայն իմ կյանքում այնքան լավ բան տեղի ունեցավ' ծնվեց փոքրիկիս, որով տարվեցի բավականին երկար ժամանակ»,- պատմեց Մարիամն ու շարունակեց.
«Թեեւ կարոտս մեծ էր, բայց վերադարձս պատահական ստացվեց: Առաջարկներ շատ էի ստանում, բայց բալիկս փոքր էր ու նրանից շատ ժամանակ չէի ուզում խլել: Ճիշտ է, հիմա էլ է աղջիկս շատ փոքր է, սակայն սիթքոմում նկարահանվելը ինձնից շատ ժամանակ չի տանում»:
«Change» սիթքոմի մասին խոսելիս' Մարիամը պատմեց.
«Ինձ շատ հաճելի է այս համագործակցությունը, հետաքրքիր է պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելը, նրանցից շատ բան եմ սովորում: Խաղընկերներս ու մեր ռեժիսորը շատ են ինձ օգնում կերպարս ընկալելու ու այն ճիշտ վերարտադրելու հետ կապված: Ուրախ եմ, որ մեզ մոտ շատ ընկերական միջավայր է ստեղծվել, այլ ոչ թե մեկը մյուսի հաշվին փորձում է ինքնահաստատվել, թեեւ մինչ օրս նման լարված միջավայրում չեմ աշխատել»:
Մարիամ Մելիքյանի խոսքով' սիթքոմի դերասանական անձնակազմը իրեն թույլ է տվել նոր ընկերներ ձեռք բերել.
«Կարրեւորն այն է, որ մեզ մոտ այնպիսի մթնոլորտ է, որ այն օրերին, երբ նկարահանման չենք լինում, շատ եմ կարոտում գործընկերներիս: Օրինակ' Արմենին մինչ այս չէի ճանաչում ու միշտ մտածում էի, որ նա շատ լուրջ մարդ է, բայց պարզվեց նա շատ հումորով է»,- հավելեց դերասանուհին:
Մարիամը փաստեց' մինչ այսօր միայն լավ արձագանքներ է լսել սիթքոմի վերաբերյալ, ինչն իրեն ավելի է ոգեւորում.
«Երբ լավ արձագանքներ ես լսում, ավելի ես պարտավորվում աշխատանքդ լավ կատարել: Ինքս իմ վրա շատ եմ աշխատում, կարծում եմ իմ չդերասան լինելը այնքան էլ չի խանգարում իմ առջեւ դրված խնդիրները ճիշտ կատարել»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։