10 զարմանալի փաստեր Երկիր մոլորակի մասին
ФОТОՄեր մոլորակը առանց կասկածների կարելի է յուրօրինակ համարել, քանի որ Արեգակնային համակարգում (հնարավոր է նաև ողջ Տիեզերքում) այն միակն է, որի վրա կյանք գոյություն ունի: Ուղղակի մի վայրկյան պատկերացրեք, որ Երկիր մոլորակը մնացած հազարավոր մոլորակներց մեկը լիներ. մենք գոյություն չէինք ունենա: Սարսափելի է դրա մասին մտածելը, այնպես չէ՞:
Այդ իսկ պատճառով ցանկանում ենք Ձեզ ներկայացնել մի քանի զարմանալի փաստեր Երկիր մոլորակի մասին, որի բնակիչները մենք ենք՝ ես ու Դուք:
1. Երկրի մթնոլորտը բաղկացած է հինգ շերտից՝ տրոպոսֆերա, ստրատոսֆերա, մեզոսֆերա, թերմոսֆերա, էկզոսֆերա: Ամենաներքին շերտը տրոպոսֆերան է: Այն ամենաբարակն է, սակայն հենց այս շերտի շնորհիվ է, որ Երկրի վրա գոյություն ունի կյանք:
2. Հավատաք, թե ոչ՝ Երկրի անապատները մեծամասամբ կազմված են ոչ թե ավազից, այլ քարերից և մանրախճից: Ամենամեծ անապատ Սահարայի տարածքը կազմում է Աֆրիկայի տարածքի 1/3-ը, որը հավասար է ԱՄՆ-ի ողջ տարածքին:
3. Երբ մարդիկ ասում են, որ Երկիրը կլոր է, նրանք փոքր-ինչ սխալվում են: Իրականում Երկիրն ունի սեղմված սֆերոիդի ձև, այսինքն՝ գունդ, սակայն վերևի և ներքևի հատվածներից մի քիչ սեղմված:
4. Եթե գոլորշացնենք Երկրի բոլոր ջրերը, ապա բոլոր օվկիանոսների և ծովերի աղերը Երկրի վրա 150 մետրանոց շերտ կկազմեն:
5. Ամեն տարի Երկրի վրա շուրջ մեկ միլիոն երկրաշարժ է տեղի ունենում: Բարեբախտաբար ցնցումների մեծամասնությունն այնքան թույլ են լինում, որ անգամ չեն էլ գրանցվում բարձր զգայուն հատուկ գործիքների կողմից:
6. Շատ մարդիկ համարում են, որ Երկրի ամենաշոգ վայրը Կալիֆորնիայի Մահվան հովիտն է: Սակայն իրականում ամենաբարձր ջերմաստիչանը գրանցվել է Լիբիայում, 1922 թ.: Ջերմաչափի սյունը բարձրացել էր մինչև 57,8 աստիճան ցելսիուս:
7. Ամեն օր Երկրի վրա է ընկնում մոտ 100 տոննա տիեզերական աղբ:
8. Երկիրը գտնվում է Արեգակից 150 միլիոն կմ հեռավորության վրա: Լույսը մեր մոլորակ հասնում է 8 րոպե 19 վայրկյանում:
9. Օվկիանոսները կազմում են Երկրի մակերևույթի շուրջ 70%-ը, սակայն մարդիկ դեռևս ուսումնասիրել են դրանց 5%-ը: Օվկիանոսների մնացած 95%-ը մարդիկ դեռ երբեք չեն տեսել:
10. Գիտնականների տվյալներով Երկիր մոլորակը 4,54 միլիարդ տարեկան է: