Աշոտ Մանուկյանը 40 միլիոն դրամ է հայտարարագրել
ЭКОНОМИКАՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Աշոտ Մանուկյանի դրամական միջոցները կազմում են մոտ 40 միլիոն դրամ: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից՝ Մանուկյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 813 հազար դրամ և 42 հազար 400 ֆունտ ստեռլինգ, ինչն անում է գրեթե 40 միլիոն դրամ:
Ըստ հայտարարագրի՝ նախարարի սեփականությունն են հանդիսանում մեկ բնակարանը, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը և մեկ ավտոտնակը: Վերջինս հայտարարագրել է նաև 10 հազար դրամի չափով բաժնեմաս ու 130 հազար ԱՄՆ դոլարի չափով էլ փոխառություններ:
Աշոտ Մանուկյանի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և կազմել 34 միլիոն 697 հազար դրամ:
Մինչ նախարար նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահի և «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնները:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
В поисках Защитника Демократии
4
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
5
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...



