Եգիպտոսի ժուռնալիստների միության նախագահը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսում դատարանը ժուռնալիստների միության նախագահ Յահա Քալաշին եւ միության երկու անդամների դատապարտել է 2 տարի ժամկետով ազատազրկման եւ 580 եվրոյի չափով տուգանք սահմանել՝ օրենքով հետապնդվող գործընկերներին թաքցնելու եւ կեղծ տեղեկություններ տարածելու համար: Այս մասի հաղորդում է DW-ն:
Լրագրողներին մեղադրանք է առաջադրվել դեռեւս մայիսին: Նրանց մեղադրում են երկու լրագրողների արդարադատությունից թաքցնելու համար, որոնք հետախուզման մեջ էին Կահիրեի կողմից Կարմիր ծովում գտնվող երկու կղզիներ Սաուդյան Արաբիային փոխանցելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Ըստ AFP-ի՝ այդ գործով անցնող եգիպտոսցիները նաեւ ՆԳ նախարար Մաղդի Աբդել Գաֆարի հրաժարականը եւ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի կողմից ներողություն էին պահանջում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



