Փարիզից ոչ հեռու ստորգետնյա կայանատեղիում երեք ականանետ են գտել
МЕЖДУНАРОДНОЕՓարիզից 26 կմ դեպի հարավ-արեւելք Էվրի քաղաքի ստորգետնյա կայանատեղիում զրահաբաճկոններ, ատրճանակներ, ավտոմատ հրազենի փամփուշտներ եւ երեք ականանետ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է RFI-ը:
Կայանատեղին գտնվում է մեծ առեւտրի կենտրոնի եւ RER-ի կայարանի հարեւանությամբ: Էվրիի դատախազությունում հայտարարել են, որ առայժմ վկայություններ չունեն զինանոցի տիրոջ եւ հայտնաբերվածի օգտագործման նպատակների մասին:
Վերսալի քրեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ կազմակերպված հանցավորության հարցերով զբաղվող ստորաբաժանման հետ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



