Խոշոր քարաթափում. Երեւան-Գորիս ճանապարհը երկկողմանի փակ է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գորիս ավտոճանապարհի 249-րդ կմ-ին մեկ կմ շառավղով քարաթափում է տեղի ունեցել, ճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը՝ 15 մ լայնությամբ եւ 35 մ երկարությամբ (միջին բարձրությունը մոտ 1,5 մ) երկկողմանի փակ է։
«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ։
Ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



