Ֆրանսիան Էստոնիայում կտեղակայի 300 զինվորական, տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Էստոնիայի պաշտպանության նախարար Հանես Հանսոյին հայտնել է, որ 2017 թ. ֆրանսիական կողմը Էստոնիա կուղարկի 300 զինծառայող, հինգ Leclerc տանկ և 13 հետևակի մարտական մեքենա: Այս մասին հայտնում է ERR պորտալը:
«Էստոնացի և ֆրանսիացի զինվորները կապված են մարտկան եղբայրությամբ Աֆրիկայում գործողությունների հետ կապված: Մենք հստակ գիտակցում ենք, որ հիմա պետք է ընդգրկվել Եվրոպայի պաշտպանության մեջ՝ ավելացնելով ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և հատկապես ՆԱՏՕ-ի սահմանամերձ անդամ-երկրներում»,- ասել է Հանսոն:
Նշվում է, որ Ֆրանսիայի ուղարկած ստորաբաժանումը կընդգրկվի ՆԱՏՕ-ի գումարտակային խմբի կազմում Մեծ Բրիտանիայի հրամանատարությամբ, որը կտեղակայվի Տապայում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



